Ջեյն Ֆոնդան Թրամփին Հիտլերի հետ է համեմատել
Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին հաղորդում է Variety-ն: Նա ասել է, որ Թրամփը ԱՄՆ-ում ճնշում է ԶԼՄ-ներին, իսկ նրանք ժողովրդավարության հիմքն են, և ընդգծել է, որ նրանք այժմ «հարվածի տակ են»: «Եթե որևէ բան ընթերցել եք Երրորդ ռեյխի և Ադոլֆ Հիտլերի մասին, դուք զուգահեռներ կտեսնեք»,-ասել է Ֆոնդան:
