Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը կլինեն ՔՊ ցուցակում․ Լենա Նազարյան
Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորներից 2-ը կընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մնարամասնելով, ովքեր են լինելու այդ պատգամավորները։ «Մենք ասել ենք, որ Հանրապետական խմբակցությունից մեկ-երկու պատգամավոր հնարավոր է, որ լինի մեր ցուցակում, բայց այդ մարդիկ շատ դրական ընկալում ունեն հանրության շրջանում եւ շարժման ընթացքում էլ աջակցել են ե´ւ մեզ, ե´ւ շարժումը հեղափոխական, այնպես , որ նրանց հետ կապված որեւէ հիասթափություն չի լինելու։ Մասնավորապես հիշատակվում է Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անունները»,- ասաց Լենա Նազարյանը։
