«Այսօրվա իշխանությունը Ձեզ անվանում էր ընտրակեղծարար». լրագրողը՝ Մուկուչյանին
«Այսօրվա իշխանությունը նախկինում Ձեզ անվանում էր ընտրակեղծարար, թվեր նկարող, նկարիչ, այս ամենը հաշվի առնելով, դժվար չէ՞ նրանց հետ ընտրությունների գնալ»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հարցրել են լրագրողները: «Ոչ, դա չի անդրադառնում ինձ վրա: Նախկինում իմ տեսակետները հայտնելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել՝ կապված տարաբնույթ մեկնաբանումների հետ: Այս պահին, ինչպես և նախկինում, հանձնաժողովն օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է գործընթացի կազմակերպումը»,- ասել է Մուկուչյանը:
