Չի բացառվում, որ համաներում հայտարարելու հետևանքով Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա. Արտակ Զեյնալյան

«Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ ստիպված չլինենք պարտք վերցնել»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019 թվականի բյուջեի նախագծին: Զեյնալյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին հարցին և նշեց, որ կառավարությունում է գտնվում որոշման նախագիծ՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար տրամադրելու վերաբերյալ: «Միջոցներ են հայթայթում վերանորոգումներ անելու նպատակով: Գիտեք, առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ ենթակա են փոխարնման՝ Նուբարաշեն և Գորիսի ՔԿՀ-ները: Մենք նաև նախատեսել էինք գալիք տարվա ծախսերում նոր քրեակատարողական հիմնարկի մեկնարկի համար մեկ միլիարդ դրամ, ընդհանուրը 4.9 մլրդ է: Սակայն դա դեռ ընդգրկված չէ՝ պայմանավորված բյուջետային միջոցների սղությամբ: Ընթացքում մշտապես վերանորոգման աշխատանքներ կատարվում են տարբեր ՔԿՀ-ներում, եթե մեզ հաջողվի խնայողություններ անել, վերաբաշխումներ կանենք և կիրականացնենք կապիտալ վերանորոգումներ»,- ասաց նա: Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը կբարձրանա, Զեյնալյանն արձագանքեց. «Այդպիսի վերլուծություններ, վիճակագրություն եղել են, փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է: Չի բացառվում նաև, որ Հայաստանում էլ բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ: Կամ այն չափով, ինչ չափով նախկինում եղել է, պարտադիր չէ, որ այդ չափով բարձրանա»:

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am