Ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարվել բնակարաններից
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այդ դեպքում օրենքի կարգավորման խնդիր կա»,-ասաց Աղաջանյանը:
