«ՀՀ իշխանություններն ընտրություններին նախապատրաստվելու քիչ ժամանակ են թողել». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները բավականին քիչ ժամանակ են թողել դեկտեմբերի 9-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, փոխանցում է РИА Новости-ն: «Իրականում չեմ էլ զարմանում, քանի որ հասկանալի է, որ ՀՀ ժամանակավոր կառավարությունը ցանկանում է կոնսոլիդացում, հանրային աջակցություն, լեգիտիմության աջակցում»,- ասել է Գրեմինգերը:
