Կառավարության աշխատակազմի քարտուղարը կլինի ՔՊ-ի համամասնական ցուցակում
Կառավարության աշխատակազմի քարտուղար Էդուարդ Աղաջանյանն ամենայն հավանականությամբ լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։ Այս մասին այսօր ասել է նա` նշելով, որ ընտրվելու դեպքում չգիտի՝ կգնա խորհրդարան, թե մնա Կառավարությունում. «Դա կորոշի քաղաքական թիմը»։
