Թաիլանդական ռեստորանում հաճախորդներին մարդկային միս են հրամցրել
Թաիլանդում վեգետարիանական ռեստորանի հաճախորդները պատվիրված ուտեստներում մարդկային մսի կտորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Կորեսպոնդենտը` հղում անելով Lad Bible-ին: Հետագա ստուգումների արդյունքում, հայտնաբերվել են մարմնի մասեր և խոհանոցի պատերին մարդկային արյան հետքեր: Ավելի ուշ իրավապահները 61-ամյա մարդու մարմնին են հայտնաբերել: Մահացած մարդն այդ ռեստորանի մշտական հաճախորդն է եղել: Վերջին անգամ նրան տեսել էին հոկտեմբերի 21-ին իր եղբոր հետ խմելիս: Ոստիկանությունը կարծում է, որ հաստատության սեփականատերը մտադիր է եղել մանրացնել դիակը և ազատվել կտորներից, դրանք հրմացնելով բուսակեր-հաճախորդներին: Նախքան դիակի հայտնաբերումը, ռեստորանի սեփականատերը հասցրել է փախչել:
