Մեսսիի հետ համեմատություններն ահավոր էին. Ժերար Դեուլոֆեու
«Ուոտֆորդ»-ի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն, որը «Բարսելոնա»-ի սան է, պատմել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի հետ համեմատության մասին: «Դա դժվար էր: Երբ ես երիտասարդ էի, այդ ամենը ահավոր էր: Ամեն օր լրատվամիջոցները գրում էին, որ ես նոր Մեսսին եմ: Դա այդքան էլ լավ չէ երիտասարդ ֆուտբոլիստի համար: Ես «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ եմ, բայց, հնարավոր է, իմ խաղաոճը ավելի շատ համապատասխանում է «Ռեալ»-ին կամ «Մանչեսթեր Սիթի»-ին: «Բարսելոնա» չեմ վերադառնա, արդեն երկու անգամ փորձել եմ, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվել»,- Դեուլոֆեուի խոսքերը մեջբերել է Sport English-ը:
