Նիկոլ Փաշինյանի ստերն ու փաստերը

«168 ժամ»-ը գրում է. «Նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս տարի արդեն 5-րդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված 1 ժամն այս անգամ որոշեց օգտագործել՝ տնտեսության վերջին շրջանի զարգացումները մեկնաբանելով: Նա 10 փաստ ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է: Ողջունելով վերջապես փաստերով խոսելու մոտեցումը՝ այնուհանդերձ, պետք է արժանին մատուցենք այն մարդկանց, ովքեր պատրաստել էին այս ելույթի բովանդակությունը, որովհետև այն ակնհայտ հանրային կարծիքի արտացոլումն էր: Այսինքն՝ այն քննարկումները, քննադատությունները, որոնք հնչեցվում էին տարբեր փորձագետների և վերլուծաբանների կողմից, վերջապես տեղ է հասել, և Փաշինյանը դրանք ներկայացրեց տնտեսության «տրասֆորմացիայի» լույսի ներքո: Փաստ 1. Կառավարությունն ունի գործիք, որով գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող, աշ­խատատեղեր ստեղծող, որոշ չափանիշերին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից և ԱԱՀ-ի վճարումը երկարաձգում: Այս գործիքի շրջա­նակներում իրականացված ներդրումների վերլուծությունը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ, եթե հանում ենք հանքարդյունաբերու­թյան ոլորտը, մնացած ոլորտնե­րում իրականացվող ներդրումները ոչ թե 5, այլ 9 ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող ներդրումներն աճել են 30 տոկոսով: Դրանք վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիա­ների և մրցունակ արտադրանքի թողարկմանը: Այդ սարքավորում­ներն աշխատացնելու համար անհ­րաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:   Սուտ 1. Առաջին մանիպուլյա­ցիան, որը Փաշինյանը հրամցնում է հասարակությանը, դա պետական ներդրումները և օտարերկրյա ներ­դրումներն իրար խառնելն է: Պարո´ն վարչապետի պաշտոնակատար, արդեն մեկ ամիս է՝ ահազանգում ենք, որ շուրջ 11 անգամ կրճատվել են օտարերկրյա ներդրումները, իսկ դուք այստեղ խոսում եք պետական ներդրումների մասին: Ինչ վերաբերում է պետական ներդրումներին, ապա վարչապետն իրավացի է, այս տարվա ընթացքում տրված հարկային արտոնություն­ները գերազանցում են նախորդ բո­լոր տարիների ցուցանիշները: Այս­տեղ տեղին է նաև հիշեցնել ընդդի­մադիր պատգամավոր եղած ժամա­նակ Ձեր բոցաշունչ ելույթները, որ արտոնությունն օլիգարխներին են տալիս, սակայն Ձեր վարչապետու­թյան առաջին արտոնություններից մեկը հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլին» տվեցիք: Ինչ վերաբերում է հնչեց­ված տոկոսներին, պետք է ոտքի կանգնել և գոչել «էվրիկա», քանի որ անգամ դպրոցականն է հասկա­նում, որ, օրինակ, 10 դոլարի 70 տո­կոսը ընդամենը 7 դոլար է, ուստի բարի եղեք հնչեցնել նաև իրական թիվը, ոչ թե մանիպուլյացրեք այն տոկոսների միջոցով: Իսկ վերջին զավեշտն ակնկալվող ներդրումնե­րի 30 տոկոս աճն է: Պարո´ն Փաշինյան, մոռացել եք, որ ամենասկզբի Ձեր ակնկալիքներն ավելի խոշոր թվեր էին, կամ, առհասարակ, դա ի՞նչ ցուցանիշ է ակնկալվող ներ­դրումներ: Միգուցե նկատի ունեք, որ ակնկալում եք, բայց չե՞ն իրա­կանանա: Փաստ 2. 2017թ. առաջին 9 ամիս­ների ընթացքում կապիտալ ապ­րանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով, խոսքը սարքեր, սարքա­վորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդ­յունաբերության ոլորտին, 2018-ի ընթացքում հումքի ներկրումն աճել է շուրջ 29 տոկոսով, որը պետք է օգ­տագործվի արդյունաբերության մեջ: Սա ցույց է տալիս, որ մեզ մոտ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա: Գյուղատնտե­սության ոլորտում տեսնում ենք մի­տում տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության: Սուտ 2. 5 ամսում տեսնում եք գյուղատնտեսության տրանսֆոր­մացիա դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսու­թյան: Դուք սա լո՞ւրջ եք ասում, թե հերթական իջևանյան միամտու­թյունն է, այն էլ տարվա կեսին: Եթե գարնանը գյուղացին ցանել է կար­տոֆիլ, որի բերքը հասունանալու է սեպտեմբերին, ամռան ընթաց­քում ինչպե՞ս կարող է տեխնոլո­գիական զարգացում լինել: Կարո՞ղ է կարտոֆիլն էլ է հայտնի եղջերավոր անասունների պատմության նման որոշել ինքնատրանսֆորմացվել: Ու մի բան էլ, ըստ հենց Ձեր հրապարակած վիճակագրության գյուղատնտեսական մթերքի թողարկման ծավալները նվազել են, ու փաստորեն, եթե անգամ միրգ-բանջարեղենն ինքնատրանսֆորմացվել է, ապա դա բացասա­կան է ազդել թողարկման վրա, ու կարծես թե առանց Ձեր տրանս­ֆորմացիայի ավելի լավ էր, մի փչացրեք ամեն ինչ»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի դեմ սրբապղծություն է տեղի ունենում․ Սամվել Հակոբյան (video) Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը #ՀԻՄԱ․5 տարի ընտանիքի մորը քարշ եք տվել,դու եկել ես՝ կրթվելու՞ց ես խոսում․ Ստեփանյանը՝ Աննա Հակոբյանին (video) Զինվել, զինվել, կրկին զինվել․ թուրքը մտնելու է․ Հայկ Նահապետյան (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում «Այ քյաչա՛լ, դու ո՞վ ես, որ եկել էիր Սրբազանի դատին»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանին (video) Վաղարշապատում Նիկոլի նախընտրական ճղճիմությունն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» (video) Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել «Նիկոլը բնույթով թուրքի նման է»․ հոգեբանի նկարագրությունը (video) Կայացվել է Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը Հարավային Կովկասը կանգնած է բարդ խնդիրների շեմին, ինչը կարող է ռեգիոնալ բախումների առիթ հանդիսանալ Մկոն ու Նիկոլի` «ոչինչ չարժեցող կաշին»․ հոգեբան (video) 22-ամյա վարորդը բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ալիևը և ԱՄԷ նախագահն այցելել են օկուպացված Արցախ «Բումերանգը, տիկին դատավոր, թարս սալտոյով խփելու է ձեր մռթին»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլը, Ալենն ու Արարատը մտնելու են բաղնիք, հետո գնան թուրքերի մոտ» (video) Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկի․ Արսեն Հարությունյան Մոսկվայի մարզում ձերբակալվել է Արայիկ Ամիրխանյանը Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին «Ինտերտեսիլ»-ում․ Լավրով #ՀԻՄԱ․ Ձեզ ասեմ՝ հենց հիմա Նիկոլը խայտառակ նոր որոշում է կայացրել. Նաիրա Զոհրաբյան (video) Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված․ Մեսրոպ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am