Մարտուն Գրիգորյանը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական և կմասնակցի ռեյտինգայինով
«Ժամանակ»-ը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007թ․ Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն հետագայում նեղացավ ԲՀԿ-ից և դարձավ ՀՀԿ-ական, հիմա էլ որոշել է անցնել նոր իշխանության հովանոցի տակ»: Մանրամասները՝ թերթի համարում:
