Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են վնասազերծել կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են «Բերետտա» տիպի մարտական ատրճանակ, ինչպես նաև ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Այս պահին դեպքի վայրում տեղազզնություն են կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ճանապարհային ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության կետրոնական բաժնի հատուկ պահանվող տարածք: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Գոհ ենք, որ ոստիկանությունը տեղում կանխեց վիճաբանությունը, հակառակ դեպքում այն կվերածվեր ծեծկռտուքի և չէր բացառվում՝ տաք գլուխները կրակոցներ արձակեին ու մարդիկ տուժեին: Եթե ոստիկանությունը օպերատիվ չարձագանքեր, տարիներ առաջվա նմանատիպ դեպքի էինք ականատես լինելու, երբ կրակոցների արդյունքում մարդիկ տուժեցին, անգամ մարդ մահացավ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am