Հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել է դատարան
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Արաբկի և Քանաքեոռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությամբ դատարան են տեղափոխել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննիչը հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվ Արոյի» որդու համար միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի: Այս պահին դատական դռնփակ նիստը շարունակվում է:
