«Ծռեր»-ից ակնկալվող վտանգը. ինչու իշխանությունը տեղի տվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստում համաներման նախագծին միաձայն կողմ քվեարկեց 72 պատգամավոր: Նախագիծը ընդունման համար չնայած հարկավոր էր ընդամենը ձայների մեծամասնություն, սական պատգամավորները այսօր աննախադեպ հետաքրքրություն էին ցուցաբերել, հավանաբար շատերը բերդում գտնվող ինչ-ինչ խմբերի խոսք էին տվել, որ կողմ կքվեարկեն, ինչն էլ արեցին: Հիշեցնենք, որ այս համաներումը կիրառվում է Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Համաներման արդյունքում ՔԿՀ-ներից ազատություն կվերադառնա 342 անձ, իսկ համաներման շահառու են ընդհանուր առմամբ ավելի քան 6500 անձ: Նշենք նաեւ, որ իշխանությունները պնդում են, որ այն աննախադեպ է նախորդ տարիների համաներումների հետ համեմատած, իսկապես, նրանք չեն սխալվում եւ համաներումնն աննախադեպ է իր խտրական մոտեցմամբ։ Փորձագետներն ու իրավաբանական շրջանակները նույնպես չեն թաքցնում, որ իշխանությունը չհիմնավորված մոտեցում է դրսեւորել «Սասնա ծռերի» նկատմամբ։ Այն կտարածվի զինված խմբի գրեթե բոլոր անդամների վրա։ Նախագիծը սահմանում է՝«Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել. 1) 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները: 2) Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան: 3) Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում նկարագրված հանցագործությունների արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման հարցը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»: Փոխարենը Նորքի զինված խմբի վրա այն չի տարածվում։ Հիշեցնենք, որ նշված խումբը վնասազերծվեց 2015 թվականի նոյեմբերին, ի տարբերություն Սասնա ծռերի, այդ խումբը դեռեւս ակտիվ գործողություններ չէր էլ սկսել, ընդամենը մի ամառանոցում հավաքներ էր արել եւ ծրագրել բարձրաստիճան պաշտոնյաների «ոչնչացման» օպերացիա։ Այս խմբի բացահայտումը զուգորդվեց նաեւ զավեշտալի եւ կասկածելի գործողություններով, երբ հանցավոր որջ հանդիսացող առանձնատուն անարգել մուտք գործեցին լրագրողներ, նկարահանող խմբեր։ Համաներումը չի կիրառվելու նաեւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի գործի վրա։ Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»: Ու հիմա ստացվում է, որ համաներումն ազդում է «Սասնա ծռերի», բայց ոչ՝ նրանց, ըստ մեղադրանքի, միանալ փորձող մարդկանց վրա: Ինչով է բացատրվում Փաշինյանի վերաբերմունքը Սասնա Ծռերի նկատմամբ, կարծում ենք պարզից էլ պարզ է։ Նիկոլ Փաշինյանը այսկերպ չեզոքացրեց իր դեմ հասունացող վտանգը, որն իրենից ներկայացնում էր այս խումբը, չմոռանանք, որ վարչապետ ընտրվելու առաջին օրերին Ծռերի համակիրները փողոցներ փակեցին՝ պահանջելով ազատ արձակել խմբի տղաներին։ Սակայն մյուս կողմից՝ ռեյտինգային մոդելը չփոփոխելով Փաշինյանը ըստ էության փակում է նաեւ Ծռերի առաջխաղացման ճանապարհը, քանի որ նրանք այս մոդելով ավելի պակաս մրցունակ են, քան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Անի Սահակյան

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am