«ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում միանշանակ կունենա ներկայություն՝ իշխանական, թե ընդդիմադիր, թող ժողովուրդը որոշի». Էդուարդ Շարմազանով․ «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ - Պարո՛ն Շարմազանով, խորհրդարանը նախօրեին իրավունքի ուժով արձակվեց։ Ի՞նչ տպավորություններ ունեք, կա՞ ափսոսանք, թե՞ ոչ։ - Թե ես ի՛նչ տպավորություններ ունեմ, կարծում եմ՝ Ազգային ժողովում 10 րոպեանոց իմ ելույթում հնարավորինս ձևակերպեցի և՛ վարչապետ Փաշինյանի կառավարության գործունեության վերաբերյալ, և՛ իմ քննադատությունը հնչեցրի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, թե տնտեսական քաղաքականության հետ կապված։ Ավելին, եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները, գնահատականներն ու պատասխանները չբավարարեցին, որովհետև հիմնազուրկ էին, և որևէ հարցի Փաշինյանը ամբողջական գնահատական չտվեց՝ սկսած անվտանգության հետ կապված, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը շարունակելո՞ւ է զբաղեցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը, թե՞ ոչ։ Երկրորդ՝ Ալավերդու գործարանի հետ կապված, երրորդ՝ խոշոր և մանր եղջերավորների հետ կապված: Սա Նիկոլ Փաշինյանի՝ որպես քաղաքական գործչի մանիպուլյատիվ հմտություններից մեկն է. այն հարցերին, որոնց պատասխանը նա չունի, որոնց դեպքում շահեկան վիճակում չէ, ձեռքի հետ կիսահումորային շրջանցում է։ Այն հանգամանքը, որ նա իմ որևէ հարցի հստակ և ամբողջական չպատասխանեց, նշանակում է, որ իմ հարցադրումները ավելի քան օբյեկտիվ էին, և քննադատությունն էլ միգուցե լուռ, բայց, այնուամենայնիվ, վարչապետի համար, հուսով եմ՝ ընկալելի և ընդունելի էր։ - Իսկ ափսոսանք չկա՞ր, որ այսքան կարճ կյանք ունեցավ խորհրդարանը։ - Չէ, ի՞նչ ափսոսանք։ Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Կարելի է 20 տարում ոչինչ չանել և կարելի է 6 ամսում ամեն ինչ անել։ Համենայնդեպս, այն օրից, երբ ստացել եմ պատգամավորի, ապա նաև՝ ԱԺ նախագահի մանդատը, չի եղել ոչ մի օր, որ ես կարող եմ ասել՝ ոչ արդյունավետ եմ օգտագործել։ Ես ասացի, որ հայը միշտ պետք է հաղթի, և խոսքս ներքին հակառակորդների մասին չէր։ Խոսքը տեսակի, հայի տեսակի, քրիստոնյա տեսակի մասին է։ Բնականաբար, ոչ մի իշխանություն միայնակ, առանց ընդդիմության աջակցության և առանց մեր պայքարի չի կարող արդյունք ունենալ։ Ինչ վերաբերում է ափսոսանքին, ապա նախ՝ ես որևէ տեղ չեմ հեռանում, որ ափսոսամ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք հաջորդ գումարման Ազգային ժողովում։ Իմ ելույթը երախտիքի խոսք էր թե՛ իմ քաղաքական կողմնակիցներին, թե՛ քաղաքական ընդդիմախոսներին, որ հնարավորինս աշխատել են։ Դա պետք է լինի ոչ միայն զուտ կոռեկտության դրսևորում, այլ քաղաքական մշակույթ, երբ այս կամ այն պաշտոնյան ավարտում է իր այս կամ այն ժամանակաշրջանի փուլը և հրապարակավ իր գործընկերներին, այդ թվում՝ նրանց, որոնց հետ ունի քաղաքական լուրջ տարաձայնություններ, շնորհակալություն հայտնի։ Այնպես չէ, որ եթե շնորհակալություն ենք հայտնում Փաշինյանին, ուրեմն նույն կարծիքին ենք։ Ես ունեմ հունական ծագում, իսկ հին հույներն ասում էին՝ ճշմարտությունը երևում է բանավեճի մեջ։ Ես կոռեկտ քաղաքական բանավեճի կողմնակից եմ և որևէ մի տեղ նահանջելու, հեռանալու մտադրություն չունեմ։ Չգիտեմ՝ ով՝ ոնց, բայց ես շարունակելու եմ մնալ քաղաքականության մեջ, շարունակելու եմ պայքարել իմ սկզբունքների ու գաղափարների համար։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները, մեր ազգի բոլոր երեխաներն ապրեն ավելի ապահով, ավելի անվտանգ, ավելի ժողովրդավար, ավելի ազգային ու քրիստոնյա Հայաստանում։ Իսկ դրա համար ամեն մեկս պետք է մեր բեռը ուրիշի վզին չդնի։ Մենք պետք է մեր գործը նորմալ, պատշաճ ձևով իրականացնենք։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am