«Ափսոս, որ նախկինները նրան ներքաշեցին քաղաքականության մեջ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի նկարահանումը, Յուրի Վարդանյանի կերպարը, դեմքը, մկանուտ գեղեցիկ թևերը, ամբողջ մարմինը, որ երևում էր մրցումների ժամանակ, ինձ համար ասոցացվում էր Սասունցի Դավթի կերպարի հետ: Երևակայությանս մեջ Դավիթը Յուրիի արտաքինով պիտի լիներ` այդքան գեղեցիկ, մկանուտ ու բարի ժպիտով: Հետո ֆիլմը նկարահանվեց, ուրախացա, որ հենց ինքն էլ մարմնավորել է կերպարը: Ափսոս, որ նախկինները նրան ներքաշեցին քաղաքականության մեջ, ու նոր սերունդը նրան որպես չհաջողված նախարար կամ դեսպան ճանաչեց: Յուրին ինձ համար հերոս էր, հայկական ծանրամարտի ասպետը: Երբ դարձավ նախարար, աշխատեցի իրեն չնկատելու տալ, որ պատանեկությանս տարիների դյուցազնի կերպարը չխամրի հիշողությանս մեջ: Նա մի ողջ ժողովրդի հպարտության պահեր է պարգևել: Այն տարիներին եղել է շատերի կուռքը: Թող Աստծո լույսերի մեջ լինի»: