20 տարուց ավելի աշխատած մարդկանց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն. Դավիթ Անանյան

Հարկային վարչարարությունը Հայաստանում նախատեսվում է մեղմացնել: ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը: Անանյանը ներկայացրեց, թե ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնեն հարկային և մաքսային վարչարարության իրականացման առումով: «Հարկային վարչարարությունը մեղմացնելու ենք: Հարկային վարչարարության կատարելագործման հիմնական ուղղություններից է լինելու հարկ վճարողի սպասարկման որակի բարձրացումը: Լինելու է ավտոմատացված համակարգերի կիրառում, հսկողական գործառույթների իրականացում »,-ասաց Անանյանը: Նա նշեց, որ հսկողական գործառույթների իրականացման ժամանակ պետք է ստուգումները տարանջատվեն ուսումնասիրություններից, և որ   ստուգումների շրջանակը պետք է գնալով նեղացնեն և ռիսկերի հիման վրա չափանիշները վերանայեն: Նրա խոսքով՝ բավականին խորքային աշխատանք է կատարվել ստվերի կրճատման առումով, բայց այդ աշխատանքը, ըստ նրա՝ հաշվարկելի չէ, որովհետև ստվերի դեմ պայքարն այսօր իրականացնում են միկրոմակարդակում: ՊԵԿ պաշտոնակատարի խոսքով՝ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մենք նախ ինքներս ենք մաքրվելու: Արմատական փոփոխություններ ենք կատարելու: Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են և արդեն նոր աշխատանք ստեղծելու և իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am