Լավրովը` Արցախին՝ որպես բանակցող կողմ ներգրավման հնարավորության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասաց Լավրովը: Նա նշեց, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հիշեցնելով, որ համանախագահներն այս պահին էլ տարածաշրջանում են և հանդիպումներ են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: ՌԴ արտգործնախարարը կարևորեց նմանօրինակ շփումների առկայությունը խնդրի կարգավորման տեսանկյունից: Լավրովն ընդգծեց, որ համանախագահները վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել: «Որքանով տեղյակ եմ Դուշանբեի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը (2018թ-ի սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում  էր ՀՀ վարչապետի, այլ ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, - Խմբ.) և Ադրբեջանի նախագահը համաձայնության են եկել այն մասին, որ պետք է շարունակել երկխոսությունը, պետք է արտգործնախարարները հանդիպեն: Կողմերը նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք միայն կարող ենք ողջունել այս որոշումները: Քանի դեռ Հայաստանում բուռն ներքաղաքական գործընթացները, որոնց մենք հետևում ենք, չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի քննարկել ճգնաժամից դուրս գալու հստակ տարբերակներ»,- ասաց Լավրովը: Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ևս անդրադարձավ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ այն արդյունավետ որակելով: Նա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի վստահության վերականգնմանը: «Միլանում դեկտեմբերին կայանալիք նախարարական խորհրդում մենք մեր աջակցությունը կհայտնենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, իսկ հակամարտող կողմերին կոչ կանենք գտնել քաղաքական կամք խնդրի կարգավորման համար: Կողմերի համար կարևոր է աշխատել կառուցողական մթնոլորտում՝ խուսափել հրահրող հռետորաբանությունից, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունը շփման գծում: Նման մթնոլորտը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը գնան դժվար փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են երկարատև ու համապարփակ խաղաղության համար»,- ասաց Գրեմինգերը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am