Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնում է
Հյուսիսկորեական DPRK Today-ը YouTube-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում մոդելավորել է ԱՄՆ-ին ուղղված միջուկային հարված: Այս մասին հայտնում է New York Times-ը: «Վերջին հնարավորություն» անվանումն ստացած հոլովակում նկարագրվում է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի փոխհարաբերությունների պատմությունը և ցուցադրվում հյուսիսկորեական բանակի հնարավորությունները: Հոլովակն ավարտվում է ԱՄՆ դրոշի հրկիզմամբ և բալիստիկ հրթիռների արձակմամբ, որոնք իբր ընկնում են Վաշինգտոնի վրա: ԱՄՆ-ի կողմից սադրանքի դեպքում «մենք առանց տատանվելու կհասցնենք նախազգուշական միջուկային հարված»,- ասված է տեսանյութի ենթագրերում:
