Վահե Հովհաննիսյան. «Ընտրություն է թմբուկի, թմբուկին ամեն կերպ ձայնակցողների և դեռևս անորոշ այլ տարբերակների միջև»

Գալիք ընտրություններում հաղթելու է մթնոլորտը։ Ուրիշ հաղթող մի փնտրեք։ Ա՛յն է ԱԺ-ում ունենալու ճնշող  մեծամասնություն ու ձևավորելու կառավարություն։ Իսկ երբ հաղթում է մթնոլորտը, ինչ-որ շատ կարևոր բան անպայման պարտվում է։ Քաղաքական ուժերի՝ անհասկանալիորեն մոտիվացված պայքարը՝ երկրորդ, երրորդ և մյուս տեղերի համար, ընդհանուր պատկերի էական փոփոխություն չի ենթադրում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ազատ, արդար ընտրություն, որն իրականում ընտրության  հնարավորություն չի տալիս։ Ընտրություն է թմբուկի, թմբուկին ամեն կերպ ձայնակցողների և դեռևս անորոշ այլ տարբերակների միջև։ Սա է այն ընտրությունը, որն առաջարկվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Թմբուկի կիսադաշտում հեղափոխական թիմն է, հեղափոխական տեխնոլոգիաները, հեղափոխական աղմուկը, զանգվածներին հաճելի լոզունգները և դեռևս չհստակեցված ապագա գործունեությունը։ Թմբուկին ձայնակցողները՝ գործող լայն քաղաքական սպեկտրն է, որը նոր պայմաններում չի գտնում ներկայանալու նոր բանաձևեր, ինքնաինդենտիֆիկացիայի նոր գաղափարներ և, ընդունված ավանդույթի համաձայն, պարզապես հաճոյանում է օրվա իշխանությանը։ Ամենայն հավանականությամբ՝ սա այս բլոկի հոգեվարքն է։ Կա երրորդ խումբը, որն ուղղակի ժամանակ չի ունենալու վերակազմավորվելու, բյուրեղանալու, ներկայանալու, բայց մասնակցելու է ընտրությանը՝ կազմակերպչական վիճակի, ասելիքի և անելիքի ակնհայտ անպատրաստությամբ։ Իսկ մեծ քանակությամբ ստեղծվող նոր կուսակցությունները և ընտրություններին մասնակցելու՝ նրանց ոգևորությունն ուղղակի հաստատում է ասելիքի և հեռանկարային պատկերացումների բացակայությունը։ Պետք է արձանագրել, որ այս անգամ նույնպես չի լինելու լուրջ քննարկում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի խնդրի, Հարավային Կովկասում մեր հարևանների հետ հարաբերությունների, ներհանրային բարքերի, մամուլի ազատության, արտաքին հարաբերությունների, դատաիրավական բարեփոխումների և այլնի մասին՝ Պետության մասին։ Եվ սա՛ էլ հենց լինելու է պարտվող կողմը։ Շատ ափսոս, որ այդքա՛ն սպասված ազատ, արդար ընտրությունները լինելու են բովանդակային առումով թերի։ Ընտրության ժամկետները, ընտրական օրենսգիրքն ու մթնոլորտն են դրանք դարձնում այդպիսին։  Կյանքը դեկտեմբերյան ընտրություններից հետո Ընտրություններից հետո հեղափոխությունը դառնալու է խմբակցություն՝ իշխող ուժի խմբակցություն։ Սա իրականության ամենանշանակալից փոփոխությունն է  լինելու։ Այս փոփոխությանը պետք է շատ լուրջ վերաբերվել։ Հեղափոխության երազանքները, տեսական նպատակները, արժեքները այլևս վերածվելու են հստակ քվեարկությունների, նոր քաղաքականություն ապահովող օրինագծերի, բարեփոխումների փաթեթների, նոր վարկերի. թմբուկն այսուհետ պետք է վերածվի աշխատանքի։ Ամենակարևորը սկսվելու է ընտրություններից հետո, այն է՝  նոր իշխանության՝ աշխատելու փուլը, որը կարող է և պետք է արվի անաղմուկ և գրագետ, անցյալում թողնելով թմբուկն ու հուուու-ն,  ու շատ անհանգստացնող միտումներ, որոնք կան մայիսի 8- ից դեկտեմբեր ժամանակահատվածում, ուղղակի կարելի է մոռացության տալ, սրբագրել, համարել հետհեղափոխական անցումային փուլ և սկսել կառուցել իսկապես նոր Հայաստան։ Մնում է՝ անել։ Կա մի ընտրություն, որը շատ ավելի կարևոր է, քան խորհրդարանական ընտրությունները, դրանց ժամկետները և ԸՕ միասին վերցրած։ Եվ այդ ընտրությունը պետք է անել առավելագույնս արագ։ Խոսքը հեղափոխության ֆունդամենտալ ընտրության մեջ է. Նոր Հայաստանում արժեք է մի՞տքը, առաջա՞րկը,   փաստարկված խո՞սքը, զարգացման ռացիոնալ տեսլականնե՞րը, աշխատա՞նքը,  թե՞ թմբուկի ձայնը՝ համեմված հոուուու-ով։ Սա՛ է ամենակարևոր ընտրությունը, որը կանխորոշելու է զարգացումները։ Դա պարզ կլինի ընտրություններից անմիջապես հետո։ Ես անկեղծորեն ուզում եմ, որ այդ ընտրության մեջ հաղթի միտքը, զսպվածությունը, գրագիտությունը։ Դա կլինի ճիշտ մոդել։ Իսկ եթե այնուհանդերձ հաղթի աղմուկը, ապա պետք է գործել շատ ավելի գրագետ՝ նոր իրողություններին համապատասխան։  Գործել հստակ ու առանց նվնվալու։ Գտնել թմբուկին հակակշռելու էֆեկտիվ տարբերակները։ Դրսում հայտնվելու է մարդկային և ինտելեկտուալ զգալի պոտենցիալ՝ մարդիկ, որոնք ունեն և՛ փորձ, և՛ գիտելիք, պետք է գտնել ինքնակազմակերպվելու, հասարակության հետ ճիշտ աշխատելու տարբերակները։ Աղմուկի մեջ միակ հաղթաթուղթ է մնալու կոնկրետ ասելիքը և փաստարկված ձայնը։ Այն չի կարող շատ երկար ժամանակ խլացվել. առնվազն՝ մեր հարևանները դա թույլ չեն տա։ Պետք է պատրաստվել բոլոր սցենարներին և հաջորդ ընտրություններին, որոնց ժամկետները դժվար է կանխատեսել։ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ» 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am