ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին Mediamax Sport-ին հայտնի է դարձել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում մեր աղբյուրից: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը: Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում եւ Օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի: 2013-2014 թվականներին եղել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ այլն:
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը