Հայկ Կոնջորյան. այդքան երիտասարդ, բայց արդեն «Նատաշա»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը, որը պատգամավոր դառնալուց առաջ «ռասկրուտկա» էր արվում Բ26-ին կից լրատվամիջոցներով և որը պատգամավոր դարձավ նշյալ կուսակցության շնորհիվ, հայտարարել է, որ լքում է «Լուսավոր Հայաստանը» և միանում երջանիկ Հայաստանին, այսինքն՝ դուրս է գալիս նախկին կուսակցությունից ու մտնում Նիկոլ Փաշինյանի թիմ: Կոնջորյանը նաև հայտարարել է, որ միշտ հոգով ու սրտով եղել է հեղափոխության կողմնակից, բայց ԼՀԿ-ի անդամությունն է կաշկանդել իրեն ազատորեն միանալ քայլերթին ու «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երին: Ճիշտ է, նա բառացի այսպես չի ասել, բայց ասածների իմաստը դա էր: Հարկ է նկատել, որ Հայաստանի քաղաքական դաշտում Հայկ Կոնջորյանի այս «սկզբունքայնությունը» նոր երևույթ չէ: Նրա նմաններ մենք ունեցել ենք, ունենք ու ցավոք դեռ էլի ենք ունենալու: Հայկը Կոնջորյանը բավական երիտասարդ է, բայց արդեն հասցնում է դառնալ քաղաքական «Նատաշա», բնականաբար՝ հանուն պետության ու վեհ գաղափարների: Հանուն սկզբունքայության: Կոմկուսից էլ, օրինակ, Գագիկ Հարությունյանը նույն սկզբունքայնությունից ելնելով դուրս եկավ ու մտավ ՀՀՇ՝ դառնալով նախագահ առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանին կից փոխնախագահացու: Հետո նույն Հարությունյանը դարձավ ՀՀԿ-ին կից ՍԴ նախագահ ու հիմա կամաց-կամաց տեղավորվում է երջանիկ Հայաստանում: Հայկ Կոնջորյանը հանրությանն անհայտ մարդ էր, է և մնալու է այդպիսին: Նրա նմանները պետբյուջեից սնվող այն ձրիակերներից են, որոնք տեսակետ ու կարծիք չունեն, բայց պետք են լինում այն իշխանություններին, որոնց պետք է լինում հավատարիմ ու հնազանդ կոճակ, որին սեղմելով կարող են ցանկացած որոշում ստանալ: Ի դեպ, Հայկինն այն դեպքը չէ, որ ասենք՝ ափսոս էր երիտասարդը: Նրանից ակնկալիք չի եղել, որ հիմա էլ ափսոսանք, թե ինչու այդքան ջահել-ջիվան «Նատաշա» դարձավ: Մենք կարող էինք արձանագրել, որ նոր իշխանությունները ձևավորում են իրենց կարենավագյանների թևը, բայց քանի որ նոր իշխանությունները հասկանալի պատճառով երիտթևի կարիք չունեն, ուստի պետք է արձանագրել, որ նոր իշխանությունը ստանում է կարենավագյանների նոր խմբաքանակ՝ «հեղափոխական» մակնշմամբ: Կոնջորյանը շատ արագ կդառնա իշխանական թևի այն «քառակուսի» դեմքերից, որոնք կգովերգեն Փաշինյանին ճիշտ այնպես, ինչպես որ մենք տեսնում էինք Սերժ Սարգսյանի ժամանակ: Պետրոս Ալեքսանյան 7or.am Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ոչնչացնում է այն ուժին, որի հետ և որի շնորհիվ հայտնվեց 2017-ի խորհրդարանում: Վկաներին, ինչպես ասում են, չեն սիրում:

դիտվել է 799 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am