«ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում հնարավոր են տհաճ անակնկալներ Մոսկվայի համար»․ Լուկիանով

«Մոսկվայի համար ՀՀ-ում կայանալիք ընտրությունների արդյունքները կարևոր են լինելու»,- այս մասին 168.ժամի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, տրամադրություններին և Մոսկվայի դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել է, որ պայմանավորվածությունների համաձայն՝ արտահերթ խորհդրարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին: Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չափազանց կարևոր է եվրասիական տարածաշրջանի համար, սակայն ցանկացած պարագայում Մոսկվան հետևողի դերում է լինելու և վերագրվող մասնակցություն առաջիկա գործընթացներին չի ունենալու մի շարք պարզ պատճառներից ելնելով՝ Մոսկվան անհանգստություններ չունի Հայաստանի ապագա արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձի հարցի վերաբերյալ, որն ամենակարևոր հարցերից մեկն է ՌԴ-ի համար։ Սակայն դա, նրա խոսքով՝ այն հարցն է, որը մշտապես Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։
Ըստ Լուկիանովի, նման շրջադարձեր կանխատեսելի չեն, այդ մասին խոսում են ՀՀ իշխանությունները ևս, ՀՀ վարչապետը ցույց է տալիս, որ կա Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու կամք և Ռուսաստանին ոչ մի կերպ անհանգստություն չպատճառելու ցանկություն, թեև որոշ խնդիրներ առաջացան՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քրեական գործով։ Նրա խոսքով, Մոսկվան հասկանում է նաև, որ հասարակական տրամադրությունները հեղափոխությունից հետո բուռն փուլում են, և հարկավոր է հաշվի նստել հասարակության հետ, այլապես հասարակությունը կարող է շատ բացասաբար արձագանքել ՌԴ-ի ցանկացած չմտածված, թեկուզ մտածված քայլի։ «Մեկ այլ պատճառ է նաև այն հանգամանքը, որ իրավիճակը դեռ իր զարգացման փուլում է, երկրում ստեղծված քաղաքական պատկերը դեռ իր ձևավորման փուլում է, որը կարող է երկարաձգվել, և դրան ինչ-որ կերպ միջամտելն անմտություն կլինի։ Այս իրավիճակի պատճառով Ռուսաստանն անտարբեր դիրք է ստանձնել, բայց մոտիկից հետևում է բոլոր գործընթացներին»,- ասաց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով, որ առաջիկա ընտրություններում Մոսկվան չի ունենալու ֆավորիտներ, չի աջակցելու կամ հիմնվելու որևէ ուժի վրա։ Բայց, ըստ նրա, այդ ընտրությունների արդյունքները Մոսկվայի համար կարևոր են լինելու, քանի որ փոխվելու է ԱԺ նախկին կազմը, և չի բացառվում, որ նոր ուժեր հայտնվեն խորհրդարանում։ Լուկիանովը չի բացառում, որ առաջիկա ընտրությունների արդյունքները տհաճ անակնկալներ պարունակեն Մոսկվայի համար։ «Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ներկայումս բավականին բազմազան է, կան և՛ արևմտամետ-ռուսատյաց, և՛ ռուսամետ, ինչպես նաև ռադիկալ տրամադրություններ ունեցող ուժեր, որոնք նաև արևմտամետ են։ Բնականաբար, որևէ երկրում ռադիկալ տրամադրությունների ամրապնդումը որոշում կայացնող մարմիններում ընդունելի չէ, ռադիկալիզմի ամրապնդումն ընդհանրապես վտանգավոր է, և դա չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը Սիրիայում պայքարում է իսլամական ռադիկալիզմի դեմ։ Բայց դա լուրջ խնդիր է նաև ՀՀ ներկայիս իշխանությունների համար, քանի որ ռադիկալիզմը կարող է շրջվել նրանց դեմ ևս։ Այսինքն՝ այստեղ չափազանց լուրջ զգուշավորություն և քաղաքականություն է հարկավոր, պետք է լրջորեն ուսումնասիրել, թե ինչու են նման տրամադրությունները գլուխ բարձրացրել, և որքան դրանք կարող են ամրապնդվել, ստանալ աջակցություն հասարակության կողմից։ Մնում է հուսալ, որ այն ուժերը, որոնք նախկին իշխանությունների դեմ զենքով են փորձել պայքարել, որը մերժում էր ՀՀ ներկայիս վարչապետը, պարզապես չեն ստանա լուրջ ձայներ առաջիկա ընտրություններում։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները Մոսկվայում վերլուծության առարկա են դառնալու, իսկ թե ինչպես դրանք կանդրադառնան երկկողմ հարաբերությունների վրա՝ դժվար է ասել, քանի որ այս պահին դժվար է ասել, թե որոնք կլինեն խորհրդարանում հայտնվելիք ուժերը, բացի իշխանությունից»,- ասաց Լուկիանովը։ Նրա խոսքով, Մոսկվայի տեսանկյունից ներկայիս դիրքորոշումը խելացի դիրքորոշում է։ «Հույս ունեմ, որ առաջիկայում այդ գիծը կպահպանվի, և սխալներ չեն լինի, քանի որ պատմությունն Ուկրաինայում և մի շարք այլ գոտիներում ցույց է տվել, որ սխալներն անդառնալի հետևանքներ են ունենում։ Իմ կարծիքով, ճիշտ է, որ Մոսկվան ընտրություններից հետո աշխատի ողջ քաղաքական դաշտի հետ՝ անվերապահ աջակցություն չհայտնելով որևէ մեկ ուժի»,- ասաց Լուկիանովը։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am