ՀՀԿ-ում երեք բան հստակեցվել է. բոլոր հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 11-ին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադեւոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով եւ ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջեւում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները․ զինվեք համբերությամբ»։ Ճի՞շտ են լուրերը, որ համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին։ «Մամուլից ոչինչ չես թաքցնի․ այո»։ Ըստ մեր աղբյուրների՝ քննարկվում է համաժողովն անցկացնելու տեղի հարցը․ ավանդաբար մարզահամերգայինի հարմարավետ-մեծ դահլիճում հավաքվող կուսակցությունում քննարկում են տեղի հարցը, առաջարկ կա «բավարարվել» ՀՀԿ գրասենյակի դահլիճով, որը տեղավորում է 250 մարդ։ Օրակարգը, բացի ընտրություններին մասնակցության խնդրից, նաեւ այլ հարցեր է ներառելու․ վերջնական որոշումը կկայացվի ԳՄ-ում՝ ասացին։ ՀՀԿ քաղաքական թեւի կարծիքով՝ երեք բան այս պահի դրությամբ հաստատ է․ ցուցակը կղեկավարի Վիգեն Սարգսյանը, առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը։ Միտում կա, որ ցուցակի բոլոր անդամները միաժամանակ լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ։ Նախնականով՝ Տարոն Մարգարյանը եւս կարող է դնել իր թեկնածությունը՝ Ավանում։ Իսկ եթե իշխանությունները սկսեն կրկին «բռնել-բաց թողնելու» օպերացիանե՞րը։ «Թեկնածուների նկատմամբ չեն կարող»։ Եվ, այնուհանդերձ, ՀՀԿ վերնախավում ոմանք դեռ չեն բացառում հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի համամասնական ցուցակը, թեեւ նախօրեին Արմեն Աշոտյանը եթերում ասաց, որ բացառվում է։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am