Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում շատ հարցերում արտահայտած մտքերը դեռ բավական մակերեսային են, կամ իրականությունը աղավաղող

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում տնտեսական զարգացման թեմաներով ընդհանուր առմամբ չափավոր դրական էր (թեև ոչ ամենում)։ Մասնավորապես, մի քանի հարց առանձնացնեմ, որոնցով մենք ինքներս շարունակաբար զբաղվել ենք՝ ա) ջրային ռեֆորմի հարցը՝ իրապես շատ կարևոր է, երկրում ժամանակակից գյուղատնտեսություն զարգացնելու տեսակետից սա կարևորագույն հարցն է։ Նիկոլի պատկերացումը այս հարցում դեռ խիստ թերի է, ավելի քան թերի է այսօր այդ համակարգի պետական կառավարումը, որը վստահություն չի ներշնչում, բայց քաղաքական պատրաստակամությունը դրական է։ Դրական է նաև փոքր ՀԷԿ-երի հետ կապված հնչեցրած մոտեցումը, դրանց շահագործման ներկայիս գիշատիչ մոտեցումը մեր ջրային ռեսուրսների վատնման հիմնական պատճառներից մեկն է։ բ) եկամտահարկի նվազեցումը մինչև 23%՝ սա ևս կարևորագույն խնդիր է, տնտեսության տառացիորեն բոլոր ոլորտների զարգացման համար, բայց մանավանդ բարձր տեխնոլոգիական, որոնց աշխատողները անհամաչափ հարկվում են գործող հարկային համակարգի պայմաններում, դուրս դնելով նրանց միջազգային մրցակցությունից։ Այս օրենսդրությունը պատրաստ էր դեռ տարվա սկզբից, և հրաշալի կլիներ, որ այն գործարկվեր արդեն 2019 թ հունվարի 1-ից, բայց ցավոք դրան խանգարեցին վերջին քաղաքական զարգացումները (իր իսկ նախաձեռնած)։ գ) հանձնառությունը՝ թույլ չտալ սեփականության վերաբաշխում, ևս դրական է, թեև, իհարկե, դեռ ժամանակի փորձություն պետք է անցնի։ Ընդհանուր մոտեցումը՝ փորձել տնտեսական խնդիրները լուծել խելամիտ երկխոսության միջոցով, և սեփականատերերին բերել հավասար օրենքի դաշտ, ևս դրական է, թեև դրա իրականացումը ևս պետք է ժամանակի մեջ տեսնվի։ Դրանով հանդերձ, շատ հարցերում արտահայտած մտքերը դեռ բավական մակերեսային են, կամ իրականությունը աղավաղող։ Օրինակ, խոսելով օգոստոս-սեպտեմբերին տնտեսական աճի բացակայության մասին, Նիկոլը շրջանցեց այն փաստը, որ դրա հիմնական պատճառը գյուղատնտեսության կտրուկ անկումն էր, որն էլ իր հերթին տեղի ունեցավ հենց իր կողմից Սևանից ոռոգման ջրի բացթողման դադարեցման պատճառով։ Կամ էլ շրջանցեց այն փաստը, որ այս տարի արտահանման աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են, և դա տեղի է ունեցել ոչ թե հանքարդյունաբերության պատճառով (ինչպես ինքը պնդում էր), այլ գյուղատնտեսության և արդյունաբերության այլ ճյուղերում անկման պատճառով, դա պարզ է վիճակագրությանը արագ հայացք գցելուց հետո։ Նույն կերպ, 2018 թ նախորդ տարվա համեմատ կրկնակի դանդաղել է զբոսաշրջության աճը, թեև Նիկոլը խոստանում էր, որ ամբողջ աշխարհը գալու է մեր արած հեղափոխությամբ հիանալու, և կարելի է CNN-ով ու BBC-ով գովազդը անջատել։ Կարելի է համարել, որ դրանք բոլորը անցումային շրջանի խնդիրներ են, և որպես այդպիսին չպետք է շատ մտահոգեն մեզ, բայց ինձ մտահոգում է այն, որ անցումային շրջանի ավարտից հետո էլ, բացի վերը նշած մի քանի հարցից, ընդհանուր առմամբ տնտեսական զարգացման հստակ մոտեցումներ դեռ չկան, և պարզ չի, թե անցումը ագրարային-հանքարդյունաբերական երկրից բարձր տեխնոլոգիական երկիր ինչ մոդելով է տեղի ունենալու՝ ինչ ներդրումներ է անելու պետությունը, ինչպես է ներգրավելու խոշոր միջազգային ներդրողներին, ինչպես է լուծելու տնտեսության մեջ կուտակված բազմաթիվ հակասությունները, ինչպես է բարելավելու աշխատանքային ռեսուրսների որակը, և այլն։ Տնտեսությունը առայժմ իսկապես շարունակում է զարգանալ նախորդ իշխանությունների օրոք ձևավորված մոդելով և դրա իներցիայով, և այդ իներցիան անվերջ չի, արդեն հիմա այն սկսել է մարել, և առանց նոր կոնցեպտուալ մոտեցումների և համապատասխամ կարողությունների ստեղծման, ոչ մի թռիչքաձև աճ չի կարող լինել, ինչքան էլ դրա մասին խոսես։ Այսօր այսքանը, քանի որ Նիկոլի ելույթը ազդարարեց այս Ազգային ժողովի լուծարումը, բարձրացրած հարցերին մեր մոտեցումների մասին կխոսենք արդեն ընտրարշավի շրջանակներում։ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am