Կազդի ՀՀ տնտեսության վրա

Համաշխարհային տնտեսությունում առաջիկայում կնվազեն նավթի ու պղնձի գները, ինչն էլ կազդի ՀՀ տնտեսության վրա: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: «Ընդհանուր առմամբ, կայունանում է աճի տեմպը համաշխարհային տնտեսության տեսակետից, բայց գործընկեր երկրներում դիտվում է աճի դանդաղեցման միտում, մասնավորապես, ՌԴ-ի ու ԵՄ երկրների համար: Նախատեսվում էր, որ համաշխարհային տնտեսությունը կաճի շուրջ 3.9%-ով այս տարի, և նույնքան էլ 2019-ին: Մենք հարկադրված ենք հաշվի նստել արտաքին առևտրի ու համաշխարհային տնտեսության զարգացումների հետ: Որոշակի առումով պղնձի գների նվազում է կանխատեսվում, որը որոշակի ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Հաջորդը նավթն է, որը էլի մեր ռազմավարական գործընկերոջ տնտեսության սերտ կապերի գործոնով պայմանավորված է, որ էական է ՀՀ տնտեսության զարգացման տեսակետից, այստեղ ևս ըստ կանխատեսումների նվազում է սպասվում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չնայած վերը նշվածին, 2019 թվականի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ։ «Պետք է նշել, որ այս 4,9 տոկոսը կանխատեսում է և այն ամենևին էլ որպես վերջին ատյանի ճշմարտություն չի կարող ընկալվել։ Նախագծում ներկայացված է այն բոլոր ռիսկերի բազմությունը, որոնք կարող ենք շեղել տնտեսական աճի այս ցուցանիշից»,- ասաց Ջանջուղազյանը։ Խոշորացված խմբերի ծախսերը ներկայացնելով, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դրանք կարելի է բաժանել ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, որոնք շուրջ 761 մլրդ դրամ են, տնտեսական ծառայությունների՝ շուրջ 162 մլրդ դրամ և սոցիալական ծառայությունների, որոնք կազմում են 707 մլրդ դրամ։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am