Եկանք կանգնեցինք ներդրումային տաշտակի առջև. Շարմազանով

Վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ հեղափոխությունից հետո ՀՀ տնտեսական ցուցանիշներին, խոսեց արտաքին քաղաքականության մասին: «Ես հեռու եմ այն մտքից, որ վեց ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց խոսեմ փաստերով: Ինչքան աշխատատեղեր է ստեղծվել, ներդրումային միջավայրն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել է, թե վատացել, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, թե՞ էժանացել, մեր կյանքը լավացել է, թե՞ վատացել է»,- հռետորական հարցադրում արեց նա: Հեղափոխությունից հետո, ըստ նրա, ներդրումային բում էր սպասվում, բայց եկանք կանգնեցինք ներդրումային տաշտակի առջև: Այս տարվա բյուջեով 6.9 տոկոս տնտեսական աճ է գրված, իսկ հաջոդ տարվա բյուջեով 4.2 տոկոս է սպասվում: Ավելին, հաջորդ տարվա բյուջեի նախագծով 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում, զրո տոկոս աշխատավարձերի բարձրացում: Էդուարդ Շարմազանովն այնուհետ հայտարարեց. «Քանի որ սա, միգուցե, իմ վերջին ելույթն է այս գումարման ԱԺ-ում, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին և ասել՝ իմ քննադատության հիմքում մի փնտրեք անձնական բան: Ամեն ինչ լավ է լինելու և չկա հին ու նոր Հայաստան, Հայաստանը մեկն է, որը գալիս է Հայկ նահապետից, որը հաղթել է Բելին ու գնում է հավերժություն, ու Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին»,- եզրափակեց Աժ փոխխոսնակը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am