Պատրաստ ենք հայ-թուրքական հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին. Փաշինյան

Մենք պատրաստ ենք հայ–թուրքական հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին ԱԺ–ում պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, ասաց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով իր եւ փորձառու դիվանագետներից մեկի՝ հայ–թուրքական հարցի վերաբերյալ զրույցը, ասաց. «Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ես նրան ներկայացրի Հայաստանի իրավիճակը։ Ասացի՝ մեր 4 սահմաններից 2–ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը փալ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ Թուրքիայի հետ սահմանը՝ նույնպես Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Կարող է թվալ, թե մյուս երկու սահմանները բաց են, բայց այդ սահմանները կիսաբաց են, որովհետեւ հայ–իրանական սահմանը, օրինակ ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։ Հայ–վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել օրինակ վատ եղանակային պայմանների կամ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ Ես նրան ասացի, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կղզի է՝ առանց ծովի, եւ քանի որ դուք շատ փորձված դիվանագետ եք, կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե այս պայմաններում ինչպես պետք է վարվի Հայաստանը։ Սա վերջին փաստարկն էր, որը փորձված դիվանագետին օգտնեց՝ ընդունել այն դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք մենք բերում էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Խնդրում եմ որեւէ մեկը սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ որեւէ կերպ նսեմացնում ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետեւ Ցեղասպանության ճանաչման հարցը մեր ընկալմամբ Հայ–թուրքական հարաբերություններում խնդիր չէ։ Դա ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգության խնդիր է, դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային շարժմանը»։ Փաշինյանը հիշեցրեց, որ հայ–թուրքական սահմանը փակ է Թուրքիայի կողմից՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով։  

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am