Խուճապ Ծառուկյանի թիմում
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրապարակային մի քանի անգամ հայտարարեց, որ ընտրական ցուցակն ինքն է կազմելու ու նոր դեմքեր են ընդգրկվելու, հները հրաժեշտ կտան օրենսդիր աշխատանքներին: Նա փակեց նաեւ ազատամարտիկների աջակցության հարցը՝ ասելով, որ Ռուբեն Գեւորգյանը չի առաջադրվի: Մեզ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի պատգամավորական ֆրակցիայում մեծ անհանստություն է առաջացել, նրանք տեսնում են, որ անգամ պատգամավորակա ակտիվն է մեկուսացվել ցուցակ կազմելու գործից, ինչը նշանակում է, որ իրենք եւս հրաժեշտ են տալու օրենսդիր աշխատանքներին: Նրանք նեղսրտած են հատկապես այն պատճառով, որ վերջին տարիներին նրանք Ծառուկյանին հավատարիմ են մնացել ու պաշտպանել են նույնիսկ վտանգավոր ժամանակներում, երբ ժամանակավորապես նա հեռացել էր քաղաքականությունից: Ուզում են հասկանալ, թե այդ ինչ նոր դեմքերով է Ծառուկյանը մտնելու խորհրդարան, որոնք անհրաժեշտության դեպքում նույն կերպ Ծառուկյանի պաշտպանությամբ կզբաղվեն, ինչպես ներկայիս թիմը: