Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում հայ խաղապահների հետ
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Կոսովո այցի շրջանակում հանդիպել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի անձնակազմի հետ: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պրիշտինայում տեղի է ունեցել Տոնոյանի հանդիպումը Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ: Հայ խաղապահների հետ հանդիպման ընթացքում զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյանը զեկուցել է զորախմբի գործունեության, առաջադրվող խնդիրների, օրակարգի և ծառայության կրման հետ կապված այլ հարցերի մասին։ Դավիթ Տոնոյանը, ծանոթացել է ռազմաբազայի կենցաղին, զորանոցային պայմաններին։ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները կատարում են իրենց ծառայությունը։
