Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին (Տեսանյութ)

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել: «Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը: Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: «Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», - նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.

«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»:
Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»: Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում: Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը. «Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել: Հաջորդը. հոկտեմբերի 30-ին էր, երբ Երևանի մեր տուն ուղարկվեց ծանուցագիր՝ նույն օրը հարցաքննության ներկայանալու համար, ինչը ինքնին արդեն իրավական չէր: Այդ պահին ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել ծանուցագիր բերող անձի հետ, նրան հայտնել եմ, որ գտնվում եմ Մոսկվա քաղաքում, կազմվել է համապատասխան արձանագրություն, որ գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, խնդրել եմ փոխանցել որդուս ծանուցագիրը, որպեսզի ես կարողանամ կապ հաստատել քննիչի հետ, փոխանցել տեղեկատվություն: Նույն օրը իմ ներկայացուցիչը կրկին պարզաբանել է, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, որ անհրաժետ է բժշկական հետազոտություն, որի վերաբերյալ կա քաղվածք հետազոտությունների, հիվանդության պատմության վերաբերյալ ու ներկայացրել բժշկական փաստթղթի վերաբերյալ պատճենը: Ես հրավիրվել եմ որպես վկա, ընդ որում՝ վկան իրավունք չունի իր բնակության վայրի մասին հայտնել ու այլ տեղեկանքներ ներկայացնել, բայց ես, ինքս, լինելով քննիչ, գտել եմ նպատակահարմար հավուր պատշաճի ներկայացնել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան անձամբ զանգահարել եմ ՀՔԾ, խոսել եմ ծանուցումներ ուղարկած քննիչների հետ, հաստատել իմ ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ի լրումն, ներկայացրել եմ Մոսկվայում իմ բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը ես մշտապես օգտագործում եմ: Ես պարզաբանել եմ, որ գտնվում եմ հետազոտման փուլում, առաջիկայում պարզ կլինեն իմ անելիքները: Քննիչներից որևէ մեկը ընդ որում որևէ ակնարկ անգամ չի անում ինձ առաջադրվող մեղադրանքի ու հետախուզման որոշում կայացնելու մասին: Դատեք ինքներդ՝ մարդկանց հետ առավոտյան խոսում եմ իմ գտնվելու վայրի, իմ կոնտակտների վերաբերյալ, բայց մի քանի ժամ հետո նույն անձը միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորելու ու հետախուզում հայտարարելու մասին: Սրա անունը ի՞նչ դնենք»: Նա ասաց, թե չի կարող այս պահին լիարժեքորեն մեկնաբանել մեղադրանքի որոշումը և դրա մասին կարող է խոսել մեղադրանքի որոշմանը ծանոթանալուց հետո: Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, մասնավորապես, 1000 պարկուճներ փոխարինելու, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելու ու հանձնարարություններ տալու մասին, Հարությունյանը արձագանքեց.
«Ի՞նչ է նշանակում դա, հիմա ՀՔԾ-ի որևէ քննիչի եկեք հարցնենք՝ ոստիկանության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայի կարող ես կանչել ու նման հանձնարարություն տալ: Ո՞վ ես, որ նրան նման հանձնարարություն տաս: Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Մոդին և Թրամփը կարող են հանդիպել Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի «Անիի պատմական կամրջի վերականգնումը բարդ է. երկու հատվածները գտնվում են երկու տարբեր պետությունների տարածքում, 2 տարբեր խմբեր պետք է աշխատեն». Քորթոշյան Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել Մոսկվայում հայ գործարարի են ձերբակալել 3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը Սամվելյանի վիճակը ծայրահեղ ծանր է․ այս անմարդկային պայմաններում նա երկար չի դիմանա․ քաղաքացի (video) Հիմնական հարվածը Երասխից է լինելու․ սպասե՛ք․ Հայկ Նահապետյան (video) Այսօր դատավորը թող որոշի՝ ուզու՞մ է Սամվելյանի մահվան մեղսակիցը լինել, թե՞. Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am