Օտարերկյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակու՞մ են

Այսօր կառավարության նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կայանի կառուցումը կապահովի անհրաժեշտ հզորության պահուստ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի և միջհամակարգային կապերով հաղորդվող հզորությունների ապահովման և այլ ռեժիմային իրավիճակների կարգավորման համար, ինչպես նաև վթարային իրավիճակներում համակարգի կայությունուն աօպահովման համար:
«Ծրագրի իրականացման համար կներդրվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի վեց ամիս, որին կներգրավվեն 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործման դեպքում մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ կստեղծվի, որոնցից 50-70-նն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ «Siemens» ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար», - նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեման կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և բարդ թեմաներից է եղել, բազմաթիվ քննարկումներ են եղել. «Մեր կառավարության ձևավորումից առաջ է կնքվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որով ՀՀ-ն պարտականություններ է ստանձնել: Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել: Գնի հետ կապված մենք խնդիր ունեինք, մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց: Տվյալ դեպքում մենք հասել ենք սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա»: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրներ կան նախկինում սկսված ներդրումային ծրագրերի հետ կապված. «Քաղաքական առումով շատ կարևոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանության չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստացվել, թե մենք օտարերկյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք, և այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար, և այս իմաստով նույնպես կարևոր ազդեցություն կունենա»:
Փաշինյանը նշեց, որ ԿԲ-ն խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի հետ կապված, որն, ըստ նրա, իրոք մտահոգիչ կետ էր:
«Վրաստանում կառուցվել է նույնատիպ կայան և փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել: Նաև ժամկետներով ենք կաշկանդված, ժամկետների մեջ չտեղավորվելը՝ կնշանակի խզել: Մենք 5-6 օր ժամանակ ունենք, որը պետք է օգտագործենք վերջին նյուանսները ճշտելու համար: Դրանից հետո, երբ էներգետիկայի նախարարն ու փոխվարչապետն ինձ տեղյակ կպահեն, որ քննարկված է և այդ քննարկումների արդյունքներին տեղեկանամ, դրանից հետո նոր միայն էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am