Հատուկջոկատայինների խոշոր զորավարժություն՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում

Նախիջևանում անկացվել է բանակի և ուժային այլ կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ խոշոր զորավարժություն:Վարժանքներին ներգրավվել են ՀՕՊ և ավիացիոն միջոցներ, հրետանի:Վարժանքներին հետևել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Վարժանքների մասին հայտնում է Նախիջևանի պետական լրատվական գործակալությունը: Ներգրավվել են Առանձին համազորային բանակի, Նախիջևանի սահմանապահ դիվիզիայի, ներքին զորքերի գնդի, պետանվտանգության ծառայության և ԱԻՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները: Ըստ ադրբեջանական կողմի՝ մասնակցել է ընդհանուր հազարից ավելի մարդ, ինչը զգալի թիվ է հատուկջոկատայինների համար: Բացի նշյալից, ներգրավվել են նաև 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից ավելի ՀՕՊ միջոց, շուրջ 40 միավոր հրետանի, 10-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ՍՈւ-25 գրահոչներ, Մի-35 հարվածային ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ: Զորավարժությունը ընթացել է պաշտպանողական սցենարով: Ըստ դրա. • Բանակի հատուկջոկատայինները այլ ստորաբաժանումների հետ համատեղ տալիս են հակահարված և կազմակերպում լեռնանցքների պաշտպանությունը, խոցում կարևոր օբյեկտները և հակառակորդից խլում զինտեխնիկա: • Պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները հայտնաբերում են հակառոկորդի դիվերսիոն խմբերը, լիկվիդացնում և կանխում հնարավոր սաբոտաժը: • Պետական սահմանապահ ծառայության հատուկջոկատայինները ոչնչացնում են հակառակորդի շարասյունը, իսկ սահմանապահները կազմակերպում են սահմանի անվտանգությունը (Թուրքիա, Իրան): • Ներքին զորքերի հատուկջոկատայինները կանխում են սեփական ՀՕՊ միջոցների դեմ հակառակորդի հարձակումը՝ ոչնչացնելով ուղղաթիռից իջեցված դեսանտը: • ԱԻՆ հատուկ նշանակության ուժերը կազմակերպում են չպայթած զինամթերքի լիկվիդացում, դժվարհասանելի տեղանքում սեփական ստորաբաժանումներին զենք-զինամթերքի սնուցում և վիրավորների տարհանում: Հատկանշական է, որ զորավարժություններից առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Նախիջևանում բանակում կայացել էր հատուկջոկատայիննյերի համար հետախուզական և լեռնային պատրաստության պաևապմունքների ավարտական արարողություն, որին մասնակցում էին նաև Թուրքիայից եկած զինվորականներ: Նշենք, որ զուգահեռ զորավարժություն է եղել նաև Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսում: Ի տարբերություն Նախիջևանի՝ այնտեղ դրանք ընթացել են հարձակողական սցենարով: *** Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժություններ են անցկացվել երկրի ԶՈւ բանակային միավորումներից մեկում: Զորավարժությանը ներգրավվել են զորային ավիացիա, մոտոհրաձգային ստորաբաժանումներ: Զորավարժությանը ներգրավվել են Դ-20, Դ-30 հաուբիցներ, 120 մմ տրամաչափի «Սանի» ականանետեր, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, Մի-35 և Մի-8/17 ուղղաթիռներ: Դատելով հրապարակումից՝ զորավարժությունը ընթացել է հարձակողական սցենարով, ըստ որի՝ հրետանային պատրաստությունից հետո տանկային ստորաբաժանումները հետևակի մարտական մեքենաների հետ միասին անցնում են գրոհի՝ ճակատի երկայնքով: razm.info

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am