Ինտրիգ Աստանայում. Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ գագաթաժողովին

Հրապարակ թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի ունենալիք Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառմանը Հայաստանից մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այդ միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Պուտին-Թրամփ հանդիպումը, որին շունչը պահած հետեւում է ողջ աշխարհը՝ սպառազինության նոր մրցավազքի մտահոգությամբ։ Մենք կառավարությունից հետաքրքրվեցինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ ստացել այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Ասացին․ «Այո, ստացել է, մասնակցության հարցը կորոշվի այսօր-վաղը»։ Իսկ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրվա առաջին կեսին ԱԳ նախարարների հավաքն է, երկրորդ կեսին՝ ղեկավարների։ Օրակարգը հայտնի չէ, սակայն, դատելով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների օրերս քննարկած հարցերի շրջանակից, այդ թվում եւ համատեղ ՀՕՊ համակարգին առնչվող, այդ խնդիրը կքննարկվի նաեւ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Սակայն գագաթնաժողովի ինտրիգը, չի բացառվում՝ Խաչատուրովի եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ն ղեկավարել-չղեկավարելու հարցը լինի»,- ասաց փորձագետներից մեկը։ Հարցին՝ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ սամիթին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկացնում ենք այցից մի քանի օր առաջ՝ հավուր պատշաճի»։ Կառավարությունում գտնում են, որ բացի անվտանգության խնդիրներից, հնարավոր է վերջին վայրկյանին ինչ-որ բան փոխվի նրա աշխատանքային գրաֆիկում, ասենք՝ մեկ այլ պաշտոնյա մեկնի, այդ պատճառով կանխավ չեն տեղեկացնում»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am