Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը

Իրավունքը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ  համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է  ՊՊԾ  գնդի  գրավման օրը  ծառայություն իրականացնելիս վիրավորված ու  շաբաթներ  անց  հիվանդանոցում  մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ  Մկրտչյանի  ծնողներին:  Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով  Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց.

 
 
– Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ  կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք,  իսկ էդ  մարդասպաններն  անմեղ տղերքի արյունը  մարսե՞ն ու մի բան էլ  համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս  աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների  թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել  հերոսանալ: Էս ինչ  պետություն դառանք,  էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը: Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք  ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից  հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա  քայլելու, որ մի  հատ էլ ասում եք՝  ինչ ենք արել:  Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր  ընտանիքների  նկատմամբ:
 Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին  մասով հենց էդ մարդասպաններին  են տեղ  տվել: Իմ մինուճար տղայիս կյանքիթելը կտրեցին, յոթ տարեկան թոռանս, «պապա-պապա»  կանչելով, վիզը ծուռ թողեցին, ու էսօր իրենց համաներմա՞ն են  ենթարկում:
Ես դժգոհ ու վրդովված եմ այդ որոշմամբ, ո՞նց կարելի է այդ ավազակներիխմբի նկատմամբ  համաներում կիրառել, էն էլ՝ պաչոտնի առանձնացնել: Էդ խմբի նկատմամբ էդքան բարի գտնվողն  ինչո՞ւ մի անգամ հետադարձ հայացք չնետեց մեր կողմ, սիրտ ու հոգի չունեի՞ն, որ էդ ավազակներին,  խուլիգաններին էդքան տեղ էին տալիս: Ինչ լսել եմ, որ էդ  ավազակները համաներումով լրիվ ազատվելու են, ճնշումս բարձր պառկած եմ:  Ո՞նց կարելի է էս ձեւով մրմռացնել մարդկանց, ինչո՞ւ  պիտի թոռս պապայի նկարը կախած  տեսնի ու  արցունքն աչքերին խեղդի, որ մաման ու տատիկը  չնկատեն:  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am