Դաշնակցական Սաղաթելյանը նոր պաշտոնի է անցել
Հրապարակը գրում է. Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանի եղբայր Նաիրի Սաղաթելյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Կրթության և Գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, նոր աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Լիզենզավորման և թույլտվությունների» գործակալությունում․ նա պայմանագրային հիմունքներով նշանակվել է գործակալության պետ Արմեն Նալբանդյանի տեղակալի պաշտոնում։ Այս մասին մեր ունեցած ինֆորմացիան հաստատեցին «Լիզենզավորման և թույլտվությունների» գործակալությունից։ Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ է։ Մինչ ԿԳՆ տեսչական մարմնի պետի տեղակալ նշանակվելը նա աշխատել է կրթության պետական տեսչությունում։ Եւ հիշեցնենք, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարարը եւս դաշնակցական էր՝ Արծվիկ Մինասյանը։ Փաստորեն, նախարարը հեռացել է, բայց դաշնակցության շունչը մնացել է։
