Նախագծով առաջարկված խնդիրն այսօրվա գործող օրենքը չի լուծում և չի լուծել. Արա Զոհրաբյան

Կառավարությունը բացասական կարծիք է ներկայացրել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում էր երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելել: Ընդ որում, ըստ նախագծի այդպիսիք համարվում են ոչ բնական սեռական հարաբերությունները, այդ թվում՝ ինցեստը, պեդոֆիլիան, զոոֆիլիան, բռնաբարությունը և այլն:

Կառավարության դիրքորոշման համաձայն՝ «Երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելը գտնում ենք՝ արդարացված չէ: Բացի այդ, լրացվող 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունն արդեն իսկ պարունակում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության և գրականության տարածման արգելք….»: Կառավարության դիրքորոշումը (դիրքորոշման նախագիծը ներկայացրել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը) մեղմ ասած հիմնավորված չէր, նամանավանդ վարչապետի՝ խնդիրն իրականում գոյություն ունենալու փաստն ընդունելու համատեքստում:
Նախագծով առաջարկված խնդիրն այսօրվա գործող օրենքը չի լուծում և չի լուծել: Նախարարությունը չի վկայակոչել գեթ մեկ դեպք, որով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի գործող 18-րդ հոդվածը երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը ՍՊԱՌՆԱՑՈՂ տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը կանխարգելել է: Զարմանալի էր նախագծի թերությունները շտկելու առաջարկների փոխարեն նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած կտրուկ ԴԵՄ դիրքորոշումը: Հուսով եմ ՀՀ ազգային ժողովը կընդունի նշված նախագիծը, իսկ նորընտիր կառավարությունը կվերանայի այս մոտեցումը: Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am