Բագրատյանն ասաց. ԱՎԾ-ն հաստատեց, կառավարությունը հակադարձեց

Արդեն մի քանի օր է, ինչ գործադիրի տնտեսական եւ ֆինանսական բլոկի պատասխանատուները փորձում են ցրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ «Շանթի» ելույթից հետո ստեղծված նեգատիվ տպավորությունը։ Ելույթում կանխատեսված էին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք հրապարակվեցին հոկտեմբերի 22-ին՝ տնտեսական աճի նվազում, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի ավելացում (արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը՝ 28.6%-ով), արդյունաբերության զրոյական աճ, ներդրումների շեշտակի նվազում։ Նախկին վարչապետն ասել էր, որ տնտեսական աճի տեմպը կազմում է 6.5%, մինչդեռ թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր, որ այն ամսեամիս շարունակելու է իջնել, որ ներդրումներն առաջին 9 ամիսներին նվազել են 11 անգամ, որ արտահանումը եւս անկում է ապրում, ինչը հանգեցնելու է դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում։ Ստացվում է՝ Բագրատյանն ասաց, ԱՎԾ-ն հաստատեց։ Ապա Հրանտ Բագրատյանին Նիկոլ Փաշինյանը հակադարձեց ողջ ֆինանսատնտեսական թիմով։ Հոկտեմբերի 25-ին վարչապետը հատուկ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում տնտեսության պատասխանատուները միայն դրական սպասումներից ու միտումներից էին խոսում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցում էր, որ մինչեւ տարեվերջ հարկերի գծով բյուջեն կատարելու են։ ԿԲ նախագահը վստահեցնում էր, որ տարեվերջին գնաճը 3-3,5 տոկոսից չի անցնելու։ Տնտեսական ակտիվությունը, ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի, 6.5 տոկոս է, որն ավելի բարձր է անցյալ տարվա 9 ամիսների ցուցանիշից՝ 5,8 տոկոս։ Արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5 տոկոս աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավականին մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս, ծրագրված 5 տոկոսի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1 տոկոս՝ ծրագրված 8 տոկոսի փոխարեն: Մինչեւ տարեվերջ գնաճը ցածր է լինելու՝ 3-3,5 տոկոս, բայց կանխատեսված էր 4։ Հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք եւ ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսաշրջությանը եւ գյուղատնտեսությանը: Խորհրդակցությունում հնչած ցուցանիշների վերաբերյալ մի քանի հարց տվեցինք Հրանտ Բագրատյանին։ -Պարոն Բագրատյան, բերվում են արդյունաբերության թվեր, որ առավել խոշոր 275 ձեռնարկություններ թողարկել են մոտ 875 մլրդ դրամի արտադրանք, այսինքն՝ այնքան, որքան արտադրվել է 2017 թվականին։ Այսինքն՝ արդյունաբերությունը, այնուամենայնիվ, աշխատե՞լ է։ -Այո, բայց դա ոչինչ չի տալիս։ Աճ՝ որպես այդպիսին, չի գրանցվել։ Իրենք իմ հարցին չեն պատասխանում։ Ընդամենը ասում են, որ կոնկրետ այսքան ապրանք է թողարկվել։ -Տնտեսության ակտիվությունն անցյալ տարվանից բարձր է եղել՝ 6,5 տոկոս՝ 5,8-ի համեմատ։ Սա վա՞տ է։

  • Ես ասել եմ, որ տնտեսության ակտիվությունը 9,7-ից իջել է 6,5։ Իսկ իրենք ասում են, որ այն ավելի բարձր է, քան անցյալ տարի։ Բայց չէ՞ որ այս տարի ծրագրված էր 7 տոկոս աճ։ Նոյեմբերին կտեսնեք, որ ցուցանիշը կրկին կիջնի։ Ամեն ամիս մեկ տոկոսով իջնում է։ Իմ հարցադրումն այն է, որ ստանալով 10 տոկոսանոց աճով տնտեսություն՝ 4 ամսվա արդյունքներով կառավարությունն ունեցել է 6,5 տոկոսանոց աճ։ Այն, որ սա ավելի շատ է, քան թե անցյալ տարի, այդ մասին չենք խոսում, բայց անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբերին տնտեսական աճ է եղել, որն այս տարի չի լինելու։ Տարին փակվելու է 3 տոկոս տնտեսական աճով։ Ստացվում է, որ պայքարում էինք իշխանափոխության համար, որպեսզի 10 տոկոսի փոխարեն ունենանք 2,5-ից երե՞ք տոկոս։ Իրենք չեն պատասխանել իմ հարցին։ Իմ հարցը սա է՝ ինչո՞ւ է աճի տեմպն իջնում։ Ինչո՞ւ հունվար-ապրիլին Կարեն Կարապետյանի կառավարությունը հասել էր 9,7 տոկոս աճի, իսկ հունվար-մարտին՝ նույնիսկ 11 տոկոս աճի, ինչո՞ւ ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո այդ թվերը ոչ թե բարձրանում են, այլ կատաստրոֆիկ իջնում են։
-Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, տարեվերջում մենք ունենալու ենք ցածր գնաճ՝ ընդամենը 3,5, հնարավոր է՝ նույնիսկ 3 տոկոս գնաճ։ Բայց մեր առօրյայում ցանկացած քաղաքացի նկատել է, որ գների ավելի մեծ աճ է տեղի ունեցել։ Ձեր կարծիքով, թվերը ցածր չե՞ն ներկայացվում։ -Մենք չենք կարող հաշվել գնաճը։ Դիտարկումներ պետք է արվեն, դա անհնարին է հաշվարկել։ Վիճծառայությունը 700 հոգի աշխատող ունի, այդ 700 հոգին դիտարկումներ են անում հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում, դրան գումարած՝ դիտարկումներ է անում նաեւ ԿԲ-ն։ Ինչպե՞ս կարող եմ ես այդ թիվը ստուգել։ -Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո արտոնյալ վարկ է տալիս արտահանման խթանման համար։ Սա մե՞ծ թիվ է։ -Ոչ։ Դա ընդհանրապես թիվ չի։ Բա ասում էին՝ վարկ չե՞նք վերցնում։ Պետք է վերցնել վարկեր եւ ենթակառուցվածքներ սարքել՝ ճանապարհներ, կամուրջներ, մի բան, որը կերեւա։ Բայց վերցնում են վարկեր, որոնք հերթական անգամ լափվելու են։ Այդպիսի վարկերով հարստանում են բանկերը։ ԿԲ-ն նրանց միջոցով վարկավորելու է, բանկերը շուկայականից ցածր տոկոսով այս փողերը տալու են իրենց ծանոթներին։ Գրում է Հրապարակը

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Մոդին և Թրամփը կարող են հանդիպել Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի «Անիի պատմական կամրջի վերականգնումը բարդ է. երկու հատվածները գտնվում են երկու տարբեր պետությունների տարածքում, 2 տարբեր խմբեր պետք է աշխատեն». Քորթոշյան Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել Մոսկվայում հայ գործարարի են ձերբակալել 3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը Սամվելյանի վիճակը ծայրահեղ ծանր է․ այս անմարդկային պայմաններում նա երկար չի դիմանա․ քաղաքացի (video) Հիմնական հարվածը Երասխից է լինելու․ սպասե՛ք․ Հայկ Նահապետյան (video) Այսօր դատավորը թող որոշի՝ ուզու՞մ է Սամվելյանի մահվան մեղսակիցը լինել, թե՞. Փոստանջյան (video) Հայաստանը դառնալու է համար մեկը տարածաշրջանում. Նարեկ Կարապետյանն առաջարկ է ներկայացնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am