«Լռելն այլևս անհնար է». Փաստաբանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լռելն այլևս անհնար է. Մի առիթով արտահատվել էի, որ արդարադատության նախարարը ավելի շատ գործի իմիտացիա է անում, քան աշխատում է։ Մոտս տպավորություն է, որ նա փորձում է բոլորի հետ լավ լինել, չի նեղացնում հանրապետականներին, սիրաշահում է նիկոլականներին, դաշնակներին, ԲՀԿ-ին և այլն, աշխատանքից չի ազատում նախկին տգետներին և պատեհապաշտներին, նախկինում կողմ էր, որ փաստաբանները հնարավորություն ունենային ստեղծել մի քանի պալատ, հետո պարզվեց, որ չի ցանկանում նեղացնել ՓՊ նախագահին, չի փոխում փտած ԱՆ համակարգի դեմքը և այլն։ Եղբայր, սկսել ես նախընտրական խաղերդ, շատ լավ, բայց հասկացի՛ր, ի վերջո, որ տեսնողը տեսնում է, որ ԱՆ նույն փտած մարմինն է և դու էլ ոչնչով չես տարբերվում նախկին ԱՆ նախարարներից, լավ, ես զարմանում եմ, այդ պաշտոնը այդքան կարևոր է։ Դա պետք է գործիք լինի ԼԱՎ գործ անելու համար, միայն խնդրում եմ ինձ չասեք՝ արագաչափերի, համաներման և այլնի մասին, դա կոնկրետ Նիկոլի ցուցումն է եղել։ Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արտակ Զեյնալյանին նշանակելով դուք երկու բացասական հետևանք առաջացրեցիք, մեկը, որ այդ համակարգում ոչինչ չփոխվեց անգամ աննշան և երկրորդը դուք իրավապաշտպան ոլորտը թուլացրեցիք, քանի որ Արտակ Զեյնալյանը լավ իրավապաշտպան լինելով, շատ վատ արդարադատության նախարար է։ Խնդրում եմ խոսքը չանձնավորել, քանի որ իմ բոլոր քննադատություններում ես նկատի ունեմ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ-ին և ոչ երբեք ուղղակի մարդուն։ Նամակիս հիմքն էլ այն է, որ ակնհայտ ապօրինության մասին դիմում եմ գրել ԱՆ նախարարին և ինձ պատասխանել է ոմն մեկը, ով ակնհայտորեն չի տիրապետում խնդրին։ Ովքեր կցանկանան՝ թող նայեն այս հղումով»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am