ԴԱԻՇ-ը խուճապի մեջ է. Քերի
ԴԱԻՇ-ի զինյալները հուսահատորեն Եվրոպա են նետվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է The New York Times-ը: Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը Բրյուսել է ժամանել: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում պետքարտուղարը նշել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններն ահաբեկչական առաքելությամբ Եվրոպա են ժամանել «ոչ լավ կյանքից»: «ԴԱԻՇ-ի կողմից Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս արյունալի հարձակումների իրագործման հիմնական պատճառն այն է, որ խալիֆայության ստեղծման ֆանտազիան նրանց աչքի առաջ է տապալվում: Խմբավորման տարածքը կրճատվում է ամեն օր, նրա առաջնորդները ոչնչացվում են, եկամուտները կրճատվում և նրա զինյալները փախչում են», - ասել է Քերին:
