«Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ համաձա՞յն է, թե՞ ոչ Բոլթոնի հայտարությունների հետ». Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի հիմնահարցի կարգավորումը կարագացվի, փաստեց, որ 1998 թվականին, երբ օրակարգ էր բերվել Արցախի հիմնախնդրի լուծման մի տարբերակ, որը բոլորովին հայանպաստ չէր, Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որն իրավասու էր եղել այդ հարցն օրակարգ բերել և լուծել, որևէ բացասական բան Արցախի հարցում չարեց։

«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանն Արցախի հարցում տարել են հրաշալի քաղաքական գիծ՝ անկախ այն հանգամանքից, թե բանակցությունների սեղանին ինչ թղթեր են եղել։ Նրանց երկուսի ժամանակ էլ աշխատել եմ, աշխատել եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Արցախի հարցի հետ կապված շատ լավ գիտեմ երեք նախագահների դիրքորոշումը, չնայած Տեր-Պետրոսյանին չեմ ուզում անդրադառնալ։
Եթե այսօր որևէ մեկը փորձում է մեղադրել նախկին իշխանություններին՝ ի դեմս երկրորդ և երրորդ նախագահների, որ նրանք Արցախի հարցում որևէ սխալ բան են արել, նշանակում է՝ չգիտեն, թե ինչ բան է բանակցությունն և բանակցելը»,- նշեց Գ. Իսագուլյանը և նկատեց, որ այսօր լավ կլինի, եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարողանա Արցախի հարցում եղած նախկին քաղաքական գիծը շարունակել և իր իշխանության տարիներին ոչինչ չկորցնի, ինչպես չեն կորցրել նախկինները։
Ըստ Գ. Իսագուլյանի, պետք չէ ինչ-որ բաներ անել, հետո ասել, թե ժողովուրդն է պահանջել. «Հիմա եթե վաղը հողեր հանձնեք, պետք է ասեք՝ ժողովուրդն է ասել»,- նկատեց Գ. Իսագուլյանը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Իրանի հետ կապված ԱՄՆ-ը ինչ-ինչ հարցեր ունի, այդ պատճառով էլ Ջոն Բոլթոնին անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ «Ամերիկացի փորձագետներն այնքան տխմար չեն՝ չհասկանալու համար, որ Արցախի հարցը մոտակա 20 տարիների ընթացքում չի լուծվելու, պետք է մնա կոնսենսուսը, սա հասկանում են ռուսները, ադրբեջանցիները, հայերը, բոլորը։ Որովհետև Արցախի թնջուկի լուծումը տարածաշրջանում կփոխի ամեն ինչ, թե որ ուղղությամբ, այսօր որևէ մեկը չի կարող ասել։ Կարծում եմ՝ Բոլթոնի կողմից Արցախի հարցի արծարծումը հանրությանն ապակողմնորոշելու խնդիր ուներ։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ համաձա՞յն է, թե՞ ոչ Բոլթոնի հայտարությունների հետ»,- շեշտեց Գառնիկ Իսագուլյանը։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am