Զեյնալյանը ներկայացրեց դատապարտյալների թվերը
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցրած կա 2888 դատապարտյալ, իսկ մահճակալների տեղերը 5306 են։ Առանձին վերցրած «Նուբարաշեն» հիմնարկում կա 644 կալանավոր և դատապարտյալ, մինչդեռ տեղերի քանակը 780 է։ «Վարդաշենում» էլ կա 155 դատապարտյալ ու կալանավոր, իսկ տեղերի քանակը 339 է։ Այս մասին տվյալներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Ինչպես ասաց` ներկայացնում է այս տվյալները, որպեսզի պարզ լինի, որ համաներումը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում։ Այն բացառապես մարդասիրական, հումանիտար ակտ է, կոչված է հաշտության, համերաշխության և այն իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի։
