«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին և նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաև Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․
«Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են ու պետք է պաշտոն ստանան, ապա հավաքվեք Հանրապետության հրապարակ և կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի»։
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո մեծ հավակնություններ ունեցողներին, ասել է՝ կտեսնենք, թե ընտրություններում ով ինչքան ձայն կբերի, ով ինչի է ընդունակ։ Բոլոր «ՔՊ»-ականները հասկացել են, որ պետք է մրցեն ոչ թե մյուս կուսակցությունների, այլ միմյանց հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը