Նոր սկանդալ Վլադիմիր Գասպարյանի եղբոր եւ եղբորորդու շուրջ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր եւ եղբորորդու շուրջ նոր սկանդալ է հասունանում։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել հոր եւ որդու դեմ՝ առերեւույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ: Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը ՌԴ քաղաքացի է, որը սույն հաղորդումը ներկայացրել է երկրում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությունից հետո: Ըստ Քննչական կոմիտեի՝ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացուց 2014 թվականին բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության ավտոգազալցակայանից: Ըստ այդմ՝ 330 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գազալցակայանը սպառնալիքով կարողացել են խլել 40 հազար ԱՄՆ դոլարով։ Բացի սրանից, Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյը, ընկերոջ հետ 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը եւ հրաժարվել գազալցակայանից։ Գասպարյանի պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ դրա մասին իր ցուցմունքում նշել է մեկ այլ քրեական գործով տուժող ճանաչված Ավետիք Սարգսյանը (վերջինս Գասպարյանին եւ որդուն մեղադրում է Վարդավառի օրը իրեն ծեծելու եւ ստորացնելու մեջ)․ «Այդ քրեական գործի առերեսման ընթացքում տուժողի հետ առերեսման ժամանակ, երբ տուժողը չկարողացավ իր կողմից առաջ քաշած կեղծ վարկածները հրամցնել քննչական մարմինին եւ հարցերի տակ ստացվեց այնպիսի մի առերեսում, որ ասաց, թե ես լսել եմ, որ Կարեն Գասպարյանը խլել է ինչ-որ մեկի գազալցակայանը։ Ինչ-որ մեկը հիմիկվա հաղորդում տված անձն է։ Թե որտեղից է լսել, ոչ մեկս չգիտենք, հենց որ դա նա գրեց, այ դա գրելուց հետո հայտնվեց այդ մարդը, որն ասաց, որ գիտեք իմ գազալցակայանը խլվել ա Կարեն Գասպարյանի եւ նրա տղայի կողմից։ Այսինքն՝ սա հերթական շոուի շարունակությունն է, քանի որ նախկին սկսված շոուն շատ արագ ավարտվեց, չհասավ արդյունքի, խնդիր առաջացավ՝ նպատակ կա զարգացնելու։ Զարգացավ այսպես՝ նոր հաղորդում, նոր դեպք, ուռճացված երանգներով ներկայացնել։ Այդ գազալցակայանի հետ կապված ոչ Կարեն Գասպարյանն է հարցաքննվել, ոչ նրա տղան է հարցաքննվել, ոչ էլ որեւիցե ապացույց կա, որ տեղի է ունեցել շորթում։ Ողջամիտ չի, որ 330 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը ինչ-որ մեկի ճնշման տակ 40 հազար դոլարով վաճառեր։ Սա ընդամենը պղտոր ջրում ձուկ բռնելու փորձ է։ Մեր երկրում հեղափոխությունից հետո մի արատավոր երեւույթ է առաջացել, շատերը յանի թե մեր խախտված իրավունքներն ենք ուզում վերականգնել, այն իշխանությունների օրոք չէինք կարողանում։ Հիմա, եթե Կարեն Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանի եղբայրը չլիներ, ես չեմ կարծում, որ էդ փաստերով գործ կհարոցվեր։ Երբ Կարեն Գասպարյանը հարցաքննվի, կներկայացնի, թե այդ գազալցակայանը ոնց է ձեռք բերել, ի վերջո դրանք գրանցվում են, հազարավոր վկաներ կան․․․ Այդ մարդը սպասեց, որ Ավետիք Սարգսյանը իր ցուցմունքում գրի դրա մասին, որ նոր գա, ինքը գրի։ Իր դեպքը թողել էր, ասում էր՝ ես լսել եմ։ Սա սովորական սցենար է»։ Մանրամասները` hraparak.am-ում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am