Տիմոշենկոն գերազանցել է Պորոշենկոյին
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առավել բարձր վարկանիշն (15 տոկոս) ունի Ուկրաինայի նախագահի հնարավոր թեկնածուների շրջանում այն դեպքում, երբ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը։ 2018 թվականի մայիսի 25-ից մինչեւ հունիսի 5-ն անցկացված հետազոտության առաջին ալիքի ժամանակ Տիմոշենկոյին պաշտպանելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 9 տոկոսը, Գրիցենկոյին՝ 8 տոկոսը, Պորոշենկոյին՝ 7 տոկոսը: Հետազոտությունը «Կիրառական հետազոտությունների կենտրոն» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 12-ը Ուկրաինայի՝ իշխանության կողմից վերահսկվող ողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 2100 հոգի: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
