Փաշինյանի նշած ամենախոշոր կաշառքի գործում 14 մլն դոլար է շրջանառվել, պատգամավորից զատ ներգրավված են ևս երեք հոգի. անուններ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն առաջիկայում ձերբակալվելու է, դեռևս պաշտոնապես շարունակում է անհայտ մնալ: Սակայն, բոլոր սլաքները տանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմ: Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականին 8 մլն դոլարի կաշառք է տվել Արամ Հարությունյանին, որպեսզի հանքերի լիցենզիա ձեռք բերի, սակայն վերջինս հրաժարվել է լիցենիզա տալուց: Այս ժամանակաշրջանում Հարությունյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարար (2008-2014 թթ): Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքի մասով Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տվել է 2015 թվականին: Համբարձումյանը չթաքցրեց փաստը, որ այս գումարը տվել է որպես կաշառք: Ավելին՝ իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Սիլվա Համբարձումյանը, բացի փոխանցած 8 մլն դոլարը, Հարությունյանին որպես կաշառք տվել է 6 մլն դոլար՝ առձեռն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Համբարձումյանը հաստատեց: Անդրադառնալով «օրինական» փոխանցված 8 մլն դոլար կաշառքին, նշենք, որ այն Երևանից փոխանցվել է Դուբայ՝ երեք հոգու հաշվին, այնուհետ նշյալ անձինք փոխանցումից հետո 2-3 օրվա տարբերությամբ վերադարձել են Հայաստան: Մասնավորապես, խոսքը Սևանի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Կարապետյանի և Հարությունյանի աշխատակիցներ՝ Վիկտոր Մարտիրոսյանի ու Արմեն Խաչատրյանի մասին է: Տեղեկացանք նաև, որ իրավապահներն այս անձանց տները խուզարկել են, իսկ վերջիններս ստորագրություն են տվել, որ երկրից չեն հեռանալու: Այժմ ՀՀ իրավապահները սպասում են այն փաստաթղթի բնօրինակին, որը կվկայի, որ Դուբայից Արամ Հարությունյանին գումար է փոխանցվել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ գումարը Դուբայից գնացել է օֆշորային գոտի: Այս թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց զրուցել նաև պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, սակայն մի քանի օր է՝ Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նա չի ներկայանում նաև ԱԺ նիստերին: Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունից Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ չեն մեկնաբանում: Չեն հերքում կամ հաստատում նաև մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ հոկտենբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա Հայասատնի Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: Հ․ Գ․ Մինչ պաշտոնապես հայտնի կդառնա, թե ով է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած պատգամավորը, Factor.am-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ տվյալ պատգամավորը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Վերջինի գրասենյակից, սակայն, այդ տեղեկությունը ճշտել այդպես էլ չհաջողվեց:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am