«Պոպուլիստական ելույթներին պետք է վերջ դնել». «Երկիր Ծիրանի»-ի անդամը՝ Նիկոլ Փաշինյանին և Արսեն Խառատյանին

Ուզում եմ անդրադառնալ, պարոն Արսեն Խառատյանի վերջերս արված հայտարարությանը, որը մեդիայի շրջանակներում որակվեց որպես «ջախջախիչ պատասխան» Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։ Մինչ բուն նյութին անցնելը անհրաժեշտ է հիշեցնել պարոն Խառատյանի կողմից հնչեցրած մեկ այլ հայտարարության մասին, տեղադրում եմ բառացի. «Օրը կգա և գուցե Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերից, դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսեսուս, և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը, հենց այդ տեղում շատ անհրաժեշտ է, ոնց որ հիմա ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանը, ինչպես ՀԱՊԿ-ում՝ Խաչատուրովը»։ Ինձ համար առնվազն ոչ տրամաբանական է նման հայտարարություն անող անձի հաջորդ հայտարարությունը, որ նախկին իշխանությունը ձախողվել է բանակցային և դիվանագիտական գործունեությունների ոլորտում։ Սերժ Սարգսյանի Արցախյան հարցի կարգավորման գործում բանագնացի, Խաչատուրովին և Սարգսյանին որակավորելով որպես պրոֆեսիոնալ ու այդ կառույցներում իրենց լավագույնը դրսևորած անձանց, մի կողմից գովելը, իսկ մյուս կողմից այս տարիներին նրանց կատարած աշխատանքը ձախողված ու սխալ համարելը կարծում ենք հակասական է: Նախկիններին քննադատելով, բայց միևնույն ժամանակ նախկինների սխալ դիրքորոշումն ու գործելաոճը կրկնելով, ո՞ւմ և ի՞նչ եք ուզում ապացուցել։ Երբ դեռ խոսում եք 1000 դրամները ժողովրդից մուրալով՝ բանակ պահելու ծրագրի մասին։ Հիշեցնեմ, որ այդ ծրագրին կողմ է քվեարկել հենց պարոն Փաշինյանը ու ԱԺ-ի ամբիոնից մեզ բոլորիս փորձում էր համոզել, որ այդ ծրագիրը բարի կամքի դրսևորում է ու շատ անհրաժեշտ է մեր զինվորիներին։ Այդ 1000 դրամների խայտառակ ծրագիրը, որն անվանեցիք «բոշայություն», իսկ Վիգենին Սարգսյանին էլ փող մուրացող բոշա, ի՞նչու այժմ նոր իշխանությունները չեն դադարեցնում այդ ծրագիրը, ի՞նչու են շարունակում «բոշայությունը»։ Ակնկալում եմ հարցիս պատասխանը։ Այո, դուք շատ ճիշտ փաստեր մատնանշեցիք, նախկինների կատարած սխալ, ապազգային քաղաքականության հետ կապված, բայց արդյո՞ք դուք`«թավշյա հեղափոխականներդ կամ տեղափոխականներդ» գնում եք այդ սխալներն ուղղելու, այլ ոչ կրկնելու կամ սխալներն ավելի խորացնելու ճանապարհով։ Ես խիստ կասկածում եմ: Նաև մտահոգիչ և խիստ անբավարար եմ գնահատում գործող իշխանության կողմից իրականացրած քայլերը՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում: ԱՄՆ-ի նախագահ Թրամփի երկու խորհրդականների` Բոլտոնի և Ջուլիանիի հայտարարությունները ազդարարեցին աշխարհաքաղաքական նոր գործընթաց մեր տարածաշրջանում, և կարծիք հնչեց «թավշյա հեղափոխության» ոչ իրական լինելու վերաբերյալ: Այսպես` Բոլտոնը հայտարարեց` «ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարվում (ԱՄՆ-ի ազգային շահերի տարածաշրջան): Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես մենք բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը (Հայաստանի բարեկամ Իրանի նկատմաբ ճնշման հայտարարություն Հայաստանից)»: «Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի ընտրությունից հետո կունենա բավական ուժեղ դիրքեր՝ Արցախյան բարդ և դժվարություններ ունեցող խնդրում առաջնորդություն անելու համար (խորհրդարանական ընտրություններից հետո ազատագրված տարածքների հանձնման, տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզի գծագրման և նոր զինված ուժերի ներկայության մասին դիրորոշում)»: Ջուլիանին հայտարարեց. «Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է»: Ի պատասխան այս գործընթացի՝ գործող թավշյա իշխանությունը՝ ի դեմս Ն. Փաշինյանի հայտարարում է. «Եկե՛ք պայմանավորվենք, չի կարող լինել լուծում, որն ընդունելի չէ Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար: Ղարաբաղի հարցի լուծողը որևէ կառավարություն կամ որևէ վարչապետ չէ: Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Հայաստանի ժողովուրդն է, Արցախի ժողովուրդն է, նաև Սփյուռքը, որովհետև սա համահայկական հարց է»: Հարգելի՛ պարոնայք` Նիկոլ Փաշինյան և վարչապետի նախկին խորհդական Արսեն Խառատյան ի գիտություն Ձեզ (Ձեզ իշխանությունը փոխանցած և Ձեր ճշմարտացիությունը հաստատած Սերժ Սարգսյանի և Ձեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի) Արցախի ժողովուրդ հասկացություն գույություն չունի, այլ գոյություն ունի հայրենի բնօրրանի, Հայաստանի մարզ՝ Արցախում ապրող հայեր: Գոյություն ունի ժամանակակից Հայկական պետություն՝ շուրջ 42 հազար քմ տարածքով, որի կազմում է Արցախի մարզը, որի արտաքին սահմանը Հայաստանի սահմանն է, որը պաշտպանում է հայ զինվորը և հայկական զինված ուժերը, և այս հարցը հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով (արցախահայություն, սփյուռք) վաղուց լուծել է: Այո՛, հենց հայ ազգի քաղաքական վերնախավի (վարչապետ, նախագահ, ԱԺ պատգամավորներ) պատասխանատվությունն է` իրենցից ակնկալվող լուծումը չի իրագործվել դե-յուրե, չի հայտարարվել միասնական պետության մասին, չի վերադարձվել արցախահայությանը և սփյուռքահայությանը քաղաքական մանդատը (ընտրելու և ընտրվելու իրավունքը) հայոց պետությունում: Հարգելի՛ պարոնայք, եթե իսկապես հեղափոխական եք, այլ ոչ թե տեղափոխական, պոպուլիստական ելույթներին պետք է վերջ դնել ու լուրջ քաղաքական դիրքորոշում, կամք ու գործունեություն որդեգրել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններից առաջ առնվազն. վերահաստատել 1989 թվականի Արցախի վերամիավորման ակտը` հռչակել միասնական հայկական պետականություն արդի հայկական պետականության 42 հազար քմ տարածքում, ամրագրել Հայակական զինված ուժերի բացառիկ մենաշնորհը` իր պետության սահմանները պաշտպանելու հարցում, վերադարձնել Հայաստանի Հանարապետության բոլոր քաղաքացիներին ընտրելու իրավունքը։ Իրինա Հարությունյան «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ 30 հոկտեմբերի 2018թ. Հայաստան, Երևան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am