Ո՞ւր է Դավիթ Տոնոյանը. ասուլիսը չեղարկվել է
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական գործուղման մեկնելու պատճառով, հոկտեմների 30-ին պլանավորած մամլո ասուլիսը հետաձգվում է: Հաջորդ շաբաթ լրացուցիչ կնշեմ ասուլիսի ամսաթիվը: Հայցում ենք ձեր ներողամտությունը»: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից փոխանցել են, որ նախարարի գործուղման մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնել չեն կարող. «Այս պահին ոչ մի ինֆորմացիա չենք կարող տալ, առաջիկայում պաշտոնապես կհայտարարենք»: Ճշտող հարցին, թե այցը նախատեսված չէր, հնարավո՞ր է դեպք է պատահել, որը պատճառ է հանդիսացել Դավիթ Տոնոյանի հապշտապ գործուղմանը, ՊՆ լրատվության ծառայությունից պատասխանել են, որ որևէ լիազորություն չունեն առանց պաշտոնական հայտարարության որևէ տեղեկություն տրամադրելու:
