Վիճակախաղով շահել է ռեկորդային 76,8 մլն եվրո
Գերմանական Վեստֆալի Հյուսիսային Ռեյն շրջանից մի երջանիկ վիճակախաղով շահել է 76,8 մլն եվրո: Ինչպես փոխանցում է TASS-ը, այդ մասին տեղեկացրել է «Վեստլոտո» ընկերության ներկայացուցիչ Բոդո Կեմպերը: «Սա Գերմանիայի համար նոր ռեկորդ է»,- ասել է նա: Eurojackpot վիճակախաղը խաղարկվել է մարտի 25-ի երեկոյան` Հելսինկիում: Դրան մասնակցում են եվրոպական 17 երկրներ:
