Եթե առողջապահության նախարարն ավելի խոհեմ լիներ, կկարևորեր ամեն մարզում գոնե մեկական ՄՌՏ սարք ունենալը. բժիշկ-ռադիոլոգն ահազանգում է անհիմն պատժամիջոցների մասին

ՀՀ-ում ՄՌՏ մեթոդի հիմնադիր,«Ուլտրաիմիջինգ» «ԲԿ»-ի համասեփականատեր, բժիշկ-ռադիոլոգ՝ Արամ Քոչարյանը տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարությունից ցուցում են ստացել դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը: Նրա խոսքով՝ կարծում էին, թե ժամանակները փոխվել են, և պատժամիջոցներ չեն հետևի, բայց, ցավոք, պատրվակ գտնվել է: Արամ Քոչարյանի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է, թե՞ օրինաչափություն: Ամեն անգամ ընդվզելով առողջապահության նախարարների Պետպատվերը կամայականորեն վերաբաշխելու դեմ, որն ի հաշիվ ուրիշների ուղղվում էր դեպի իրենց սեփական բիզնեսները, առնչվում էինք զարմանալի զուգադիպությունների: Ժամանակին դրանք հասնում էին զավեշտի. շտապօգնության մեքենաներին արգելվում էր «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի (http://www.ultraimaging.am) հարակից փողոցով երթևեկելը, Պետգույքը պահանջում էր ազատել վարձակալած տարածքները, նոր տարածքում 6 ամիս լիցենզիա չէր տրամադրվում, ինչի հետևանքով մեր վնասները գերազանցում էին 100 մլն դրամը, իսկ պարտքերի պատճառով ՊԵԿ-ը արգելանք էր դնում մեր հաշիվներին: Բայց չէ որ մենք արել էինք մոտ 1 մլն դոլարի ներդրում և ունեինք վարկը սպասարկելու խնդիր: Դրան զուգահեռ իջեցվում էին Պետպատվերի պայմանագրային գները՝ ինքնարժեքին մոտեցնելու պատրվակով և այլևս 10 տարի չինդեքսավորվելով նրանք հավասարվում էին ինքնարժեքին: Այդ ֆոնին մոտ 2 տարի առաջ անսպասելիորեն՝ շրջանցելով ինքնարժեքի հաշվարկները, գները նվազեցվեցին ևս 30%-ով՝ ելնելով իբրև շուկայի պահանջներից։ Կասկածներ կային, որ դրանով նախարարի ապահովագրական ընկերության համար այլ տնտեսվարողների հաշվին շահույթ ունենալու հիմքեր ստեղծվեցին: Միաժամանակ, որպես Պետպատվերի անբաժանելի մաս, մեզ հրամցվեցին կարտելային համաձայնագրին նմանվող անսակարկելի նույնատիպ ապահովագրական պայմանագրեր: Քանի որ նախարարության գրեթե ողջ աշխատակազմը վերածվել էր ապահովագրական գործակալների, մեր բողոքները մնում էին անպտուղ, իսկ որպես ռադիոլոգիայի գլխավոր մասնագետ նախարարի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերս՝ ապարդյուն: Մեր բողոքներից քիչ անց հետևեց պատժամիջոց: Միգուցե զուգադիպություն էր, և պատճառը ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետամուտ լինելն էր (http://www.slaq.am/arm/news/1185418/): Բոլոր դեպքերում անսպասելի տեղեկացանք, որ այլևս գլխավոր մասնագետ չեմ: Փա՜ռք Աստծո, այս անգամ թեթև պրծանք: Մինչ այդ Հայաստանի առողջապահություն առաջին անգամ ներմուծվել և մրցակիցների դեմ կիրառվել էր սև փիարի մեթոդը, ազգաբնակչությանը մոլորեցնող ծուղակային «մատչելի» գնագոյացումը և ջունգլիների օրենքներին բնորոշ ագրեսիվ մարքեթինգը: Նույն ոճով որպես նորարարություն՝ հավանաբար մրցակիցներին շուկայից դուրս մղելու նպատակով, տարբեր գերատեսչություններ նամակներ էին ստանում, որոնց հետքերով զանազան ստուգող և վերահսկիչ կազմակերպություններ մեկը մյուսի հետևից «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ից անհեթեթ բացատրություններ էին պահանջում: Չբավարարվելով այս ամենով՝ նոր նախարարը վերջերս ևս 30%-ով մեր մասով իջեցրեց Պետպատվերի փոխհատուցման գները, որոնք ի դեպ իր կողմից նախկինում բողոքարկվում էին: Ի՞նչ մի հանցանք էր, որ համարձակվեցինք դրա համար քննադատել նախարարությանը: Դե կներե՛ք, մենք կարծում էինք, որ ժամանակները փոխվել են, և պատժամիջոցներ չեն հետևի, բայց ցավոք պատրվակ գտնվեց և դրանք չուշացան: Վա՞տ է, որ Շիրակում ներդրում ենք արել՝ շահագործման հանձնելով ՄՌՏ սարքավորում: Ինչո՞ւ պետք է դադարեցնենք գործունեությունը: Մինչդեռ եթե նախարարը ավելի խոհեմ լիներ, ապա կկարևորեր ամեն մարզում թեկուզ 1-ական ՄՌՏ և ԿՏ ունենալը՝ անկախ դրանց հզորությունից և կհետևեր «Մի´ վնասիր» կարգախոսին ու չէր բացարձականացնի սեփական կամ այլոց կարծիքը: Նա կապավիներ ամենաբարձր ապացուցողական սկզբունքով կատարված հետազոտությունների տվյալներին՝ ծանոթանալով «Magnetic Resonance» ամսագրի (http://magnetic-resonance.org/ch/21-01.html) 2017թ. վերլուծությանը և կիմանար, որ աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում մոտ 30% հետազոտությունները կատարվում են ցածր հզորության սարքավորումներով։ Ուստի նա չէր պայքարի այդ սարքերի դեմ՝ փորձելով լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», այլ կաներ համապատասխան հետևություն՝ կենտրոնանալով ախտորոշումների և մասնագետների որակի վրա: Հատկապես վերջին ռեյթինգային սոցհարցումներից հետո (www.youtube.com/watch?v=BbgsrsY02D0)՝ հաշվի առնելով, որ նախարարները «հողմերի պես» և ձախորդ օրերի նման «կուգան ու կերթան», միգուցե բարի համբավ թողնելու տեսակետից իմաստուն կլիներ կարգավորել (իր մասով) դեֆորմացված շուկան, վերանայել գնային քաղաքականությունը՝ վերադարձնելով նախկին թեկուզև 10 տարի չինդեքսավորված Պետպատվերի 2016թ.-ի մինչև չորրորդ եռամսյակը գործող փոխհատուցման գները, ու քննարկում սկսեր՝ դառնալով ավելի կանխատեսելի և հուսալի գործընկեր: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի վեկտորը՝ միջին օղակից դեպի բժիշկները, «դուխով» շրջեր հակառակ ուղղությամբ: Եվ քանի դեռ ձեռքերը ոլորելու և պարտադրելու մթնոլորտը չի վերացել ու չեն վերանայվել Պետպատվերի նվաստացուցիչ գները, մենք ներողություն ենք խնդրում առաջին հերթին Շիրակի և մոտակա տարածաշրջանի ազգաբնակչությունից և հրաժարվում ենք 2018թ.-ի տարեվերջյան Պետպատվերի լրացուցիչ ֆինանսավորումից»:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am